Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դեմքի մաշկը սնուցող, մաքրող ու տոնական տեսք հաղորդող դիմակ

Դեմքի մաշկը սնուցող, մաքրող ու տոնական տեսք հաղորդող դիմակ

Լորենու ծաղկի, եղեսպակի խոտի, երիցուկի, դաղձի եւ դաշտային ձիաձետի խառնուրդին (հավասար քանակությամբ) ավելացնել եռջուր եւ թողնել մնա 1 օր փակ ամանի մեջ: Հետո այն քամել, ավելացնել մի քիչ մեղր ու եփած օսլա, որպեսզի ստացվի մածուցիկ քսուք:

 

Այս քսուքը կարելի է առանձնացնել մեկանգամյա օգտագործման չափաբաժիններով, լցնել ապակե տարայի մեջ ու պահել սառնարանում:

 

Մեկ անգամ դիմակ դնելու համար պետք է վերցնել անհրաժեշտ քանակությամբ քսուք, մի քիչ տաքացնել, այնուհետեւ լավ շերտով քսել դեմքին ու պարանոցին: Այս դիմակը պետք է մաքրել 20-25 րոպե հետո` տաք ջրով: Այնուհետեւ դեմքը պետք է սառը ջրով լվանալ ու չորացնել փափուկ անձեռոցիկով: Այս դիմակն ունի մաքրող ու սնուցող հատկություն: Այն հարթեցնում է մաշկն ու մաքրում դեմքը կորյակներից: Սրանից հետո դեմքին կարելի է քսել ձեր սովորական դիմափոշին կամ քսուքը, որը դուք օգտագործում եք սովորաբար: Իհարկե, շատ պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին, նախքան դիմակն օգտագործելը, խորհուրդ է տրվում դիմել կոսմետոլոգի:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. ruoriflame.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ