Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Երիտասարդացնող դիմակներ' ալոեի հյութից. բաղադրատոմսեր

Երիտասարդացնող դիմակներ' ալոեի հյութից. բաղադրատոմսեր

Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել է կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար: LadyNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում ալոեի հյութով պատրաստվող դիմակների մի քանի բաղադրատոմս:

 

Ձեզ պետք կգան ալոեի տերևներ' նախապես 2 շաբաթ սառնարանում պահված:

 

Բաղադրատոմս 1-ին.

Վերցրեք 1ճաշի գդալ ալոեի հյութ' քամված տերևներից, խառնեք այն նույն քանակությամբ ձիթապտղի ձեթի հետ և ավելացրեք 1թեյի գդալ խոնավացնող կամ սնուցող քսուք: Թեթևակիորեն տաքացնում եք զանգվածը և քսում դեմքին: 10 րոպե անց կարող եք լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այս բաղադրատոմսը կօգնի շտկել ոչ խորը կնճիռները և կխոչընդոտի միմիկաներից առաջացող կնճիռների հայտնվելը:

 

Բաղադրատոմս 2-րդ.

Քամեք ալոեի հյութը տերևներից, որոնք սառնարանում են եղել ոչ պակաս, քան 14 օր: Հարեք մի ձվի դեղնուցը 1ճաշի գդալ ալոեի հյութի հետ: Դեմքին քսեք ստացված դիմակը և թողեք 10-15 րոպե: Լվացվեք սկզբում գոլ, այնուհետև սառը ջրով: Եթե զգում եք, որ մաշկը թառամում է, կարող եք պարզապես ալոեի հյութի մեջ թաթախել ցանցե կտորը և դնել դեմքի և վզի շրջանում:

 

Բաղադրատոմս 3-րդ.

Ալոեի տերները ճզմեք, որպեսզի այն շիլայատիպ զանգված դառնա: 1ճաշի գդալ այս զանգվածից խառնեք 1 դեղնուցի, 1թեյի գդալ մեղրի և 1ճաշի գդալ չոր կաթի հետ: Եթե զանգվածը շատ խիտ ստացվի, ավելացրեք եռացրած շատ քիչ ջուր կամ կաթ: Քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: Լվացեք գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ