Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Գեղեցկության դպրոց. մրգա-հատապտղային եւ բանջարեղենային դիմակներ

Գեղեցկության դպրոց. մրգա-հատապտղային եւ բանջարեղենային դիմակներ

Մրգա-հատապտղային եւ բանջարեղենային դիմակները ներառում են դեմքի մաշկի համար անհրաժեշտ վիտամիններ, միկրոտարրեր, գլյուկոզա: Դրանք նկատելիորեն լավացնում են մաշկի սնուցումը, մաքրում են այն, թարմություն հաղորդում: Բնական տեսքով դրանք խորհուրդ են տրվում թորշոմած, ծակոտկեն, կնճռապատ կամ պիգմենտավորված մաշկ ունեցող մարդկանց: Իսկ յուղային հավելումներով՝ բուսական յուղով, թթվասերով, սերուցքով դիմակները չոր մաշկի համար են:

 

Կարող եք պատրաստել սպիտակուցա-մրգային, սպիտակուցա-հատապտղային կամ սպիտակուցա-բանջարեղենային դիմակներ՝ հարած ձվի սպիտակուցին ավելացնելով մեկ թեյի գդալ ցանկացած հյութ: Եթե դրա հետ մեկտեղ 2 թեյի գդալ բանջարեղենի կամ հատապտղի հյութին ավելացնեք մեկ ճաշի գդալ ցորենի, վարսակի ալյուր կամ օսլա, հիանալի վիտամինացված դիմակ կստացվի: Շիլան հարկավոր է քսել դեմքին եւ պարանոցին՝ թողնելով 15 րոպե:

 

Մրգա-հատապտղային եւ բանջարեղենային դիմակները կարելի է օգտագործել շաբաթը 3-4 անգամ:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ