Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Քո գեղեցկությունը. Կարևոր ու հետաքրքիր հարց ու պատասխան

Քո գեղեցկությունը. Կարևոր ու հետաքրքիր հարց ու պատասխան

Հարց: Կարո՞ղ է սփրեյ-օծանելիքը հետք թողնել հագուստիս:

Պատասխան: «Եթե օծանելիքը գունավոր է, ամենայն հավանականությամբ այն պարունակում է ներկի բաղադրիչներ և կարող է հետք թողնել սպիտակ կամ բաց երանգի հագուստի վրա»,- ասում է պարֆյումեր Սթիվ Դեմերկադոն: Բացի այդ, օծանելիքում առկա զգալի քանակությամբ ալկոհոլն ու յուղը կարող են հետք թողնել այնպիսի նուրբ կտորի վրա, ինչպիսին մետաքսն է: Ավելի լավ կլինի օծանելիքը մարմնին ցանել նախքան հագնվելը (դա մեկ առավելություն էլ է տալիս. երբ մերկանաս, կշարունակես լավ բուրել):

 

Հարց: Ինչպե՞ս ներկեմ այտերս, որպեսզի սեքսուալ, այլ ոչ թե սարսափազդու տեսք ունենամ:

 

Պատասխան: «Ընտրիր մաշկիդ գույնին ավելի մոտ երանգ»,- ասում է Mark-ի դիմահարդար Մայ Քույնը: Եթե սպիտակամաշկ ես, խուսափիր շատ վառ երանգներից: Նաև քսիր կարմրաներկը խավոտ ու փափուկ վրձնով: «Երբ վրձինը փոքր ու կոշտ է, ավելի շատ է նպաստում հետքերի առաջացմանը»,- ասում է Քույնը: Մաշկդ միջին մգությա՞ն է կամ թո՞ւխ: Ուրեմն կրեմային հիմքով կարմրաներկն ավելի ընդգծված արդյունք կտա:

 

Հարց: Երբ արհեստական արևայրուքս մաքրվում է, պտավոր ընձառյուծի եմ նմանվում: Կա՞ն միջոցներ, որոնք կօգնեն, որ մաշկս հարթ տեսք ունենա:

 

Պատասխան: Նատալի Քուպիդը, ով Նյու Յորքի Sundara Airbrush Tanning կենտրոնի մասնագետներից է, խորհուրդ է տալիս. «Նախ՝ առավոտյան ու երեկոյան ողջ մարմնիդ մաշկը փափկացրու: Սա զերծ է պահում մաշկը թեփոտումից ու պիգմենտավորումից: Գոլ ջրով լոգանք ընդունիր` թույլ ցնցուղով (ուժեղ շիթով հոսող տաք ջուրը կարող է մաքրել արհեստական արևայրուքը) և սրբիչով չորացրու մաշկդ ՝ թույլ հպումներով: 5-6 օր հետո արհեստական երանգները մաշկիդ վրայից կսկսեն անհետանալ: Կարող ես նաև մաշկդ մերսել։ Քսիր սկրաբը թաց մաշկին ու շրջանաձև շարժումներով մերսիր»։

 

Հարց: Հնարավո՞ր է վերացնել պզուկներից հետո մաշկիս վրա մնացած մուգ վարդագույն հետքերը:

 

Պատասխան: «Այո՛: Պզուկի առաջացրած բորբոքումից մաշկը սկսում է հավելյալ մելանին արտադրել, սա բնական պաշտպանական ռեակցիա է, ինչը մաշկի վրա արտահայտվում է որպես մուգ հատված»,- բացատրում է Սափնա Ուեսթլեյը (նա Bioré-ում մաշկաբան-խորհրդատու է): Օգտագործիր ամենօրյա շերտազատող քսուք (որը կօգնի հեռացնել գունավորումը ծածկող շերտը) և C վիտամինով հարուստ շիճուկ և կկարողանաս վերականգնել մաշկիդ թարմությունը մի քանի շաբաթվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ