Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմահարդարման խորհուրդներ. ստացիր ամենագայթակղիչ աչքերը

Դիմահարդարման խորհուրդներ. ստացիր ամենագայթակղիչ աչքերը

Այս «կատվանման» ոճը նույնքան գրավիչ է, որքան «smokey»-ն, սակայն ստացվում է ավելի արագ և շատ ավելի քիչ շպարի շնորհիվ։ Դիմահարդարումը չի սկսի «հոսել», անգամ եթե կրքերը «թեժանան»: 

 

Կորացրու թարթիչներդ, հետո քսիր անգույն ստվերաներկ կամ յուղազերծ բազա կոպերիցդ մինչև հոնքերդ ընկած հատվածում: Դա կօգնի, որ շպարը հետագայում «չհոսի»:

 

1. Կոպդ վեր բարձրացրու այնպես, որ տեսնես ներսի մասը, ֆիքսիր եզրը մի քանի շերտ սև մատիտով: Հետո ընդգծիր ներքևի կոպիդ եզրային մասը:

 

2. Նույն մատիտով ուրվագծիր վերին կոպիդ եզրը դրսից ու տարածիր գույնը թարթիչներիդ մեջ անկյունաձև վերջավորություն ունեցող վրձնով:

 

3. Մատիտի վրայից քսիր ջրիկ ուրվագիծ. սա շպարի «երկարակեցության» գաղտնիքն է: Հեղուկը կչորանա և կամրապնդի առաջին` սովորական մատիտով արված շերտը: Հարթ գիծ ստանալու համար նախ ջրիկ ուրվագծող մատիտով 4 կետ արա, հետո դրանք իրար միացրու:

 

4. Հիմա «թևավոր» ծայրերի` անկյունների հերթն է: Փակիր աչքերդ և մատդ սահեցրու վերին կոպիդ վրայով դեպի դուրս: Երբ հասնես ոսկրոտ մասին, ջրիկ ուրվագծող մատիտով կետ արա (a): Հետո մատիտի ծայրը դիր կոպիդ ներքին անկյունի վրա և եզրային մասով տար դեպի արտաքին անկյունը` աստիճանաբար գիծը հաստացնելով (b):

 

5. Երբ ուրվագիծը չորանա, կոպիդ քսիր կրեմագույն ջրիկ ստվերաներկ, իսկ կոպային ծալքի ներքին անկյունին և վերևի հատվածին` մետաղային երանգի ջրիկ ստվերաներկ: Այս ստվերաներկերը նույնպես արտացոլում են լույսը, սակայն, ի տարբերություն չոր տարբերակի, ավելի դիմացկուն են տաք եղանակին: Ավարտիր դիմահարդարումը երկու շերտ տուշով:

make up

 

Սկզբնաղբյուր. cosmo.am
Լուսանկարը. allatv777.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ