Դեմքի խնամք
Շպարվելու հարցում ամենատարածված սխալները, որոնք մեծացնում են կնոջը 10 տարով
Գաղտնիք չէ, որ աշխարհի գրեթե բոլոր կանայք սիրում են գեղեցիկ տեսք ունենալ շպարի միջոցով և նույնիսկ հաճախ անկեղծանում են, որ դիմահարդարված չլինելու դեպքում իրենց անվստահ են զգում:
Թեև բազմաթիվ ուսումնասիրությունների և սոցհարցումների արդյունքներ բազմիցս վկայել են, որ տղամարդիկ նախընտրում են խնամված, այլ ոչ շատ շպարված կանանց, իգական սեռի մեծամասնությունը շարունակում է մնալ շպարի «գերին»:
Ինչպես նշում են դիմահարդարման և մարմնի խնամքի ոլորտի մասնագետները, կանայք շատ հաճախ շփոթում են խնամված և գերշպարված լինելու հասկացությունները, որոնք միանգամայն տարբեր բաներ են:
Շպարվելու համար նախատեսված կոսմետիկ նյութերի հիմնական նպատակն է ընդգծել կնոջ գեղեցկությունը և քողարկել փոքրիկ թերությունները, և շատ հաճախ դրանց չարաշահումը հակառակ արդյունքն է տալիս. թարմ ու գեղեցիկ տեսք ապահովելու փոխարեն, այն կարող է կնոջը մեծացնել 10 տարով:
Ստորև ներկայացնում ենք այն տարածված սխալները, որոնցից պետք է խուսափել արհեստականորեն տարիք չավելացնելու համար.
1.Պետք չէ չափից շատ տոնային քսուք օգտագործել, քանի որ դրա հաստ շերտը դեմքին արհեստական տպավորություն է փոխանցում` է՛լ ավելի ընդգծելով եղած թերությունները, այդ թվում նաև մանր կնճիռները:
2. Պետք չէ չափից ավելի քողարկել աչքերի շուրջ առկա մուգ շրջանակները, քանի որ այդ դեպքում այն իր գույնով կտարբերվի դեմքի մյուս մասերից և բավական ծիծաղելի դրության մեջ կդնի կնոջը:
3. Կնոջ տարիքը 10 տարով կարող է մեծացնել նաև շրթներկի ճիշտ չընտրված գույնը: Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում խուսափել մուգ գույների ընտրությունից` դրանց փոխարեն նախապատվություն տալով թափանցիկ, վարդագույն կամ բաց շագանակագույն երանգների շրթներկերին:
4.Հարկավոր չէ դիմափոշին քսել ամբողջ դեմքին, քանի որ դա ծանրության տպավորություն է թողնում: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է այն կիրառել միայն այսպես կոչված T հատվածում` ճակատի, քթի և դնչի:
5. Սև աչքի մատիտը հարկավոր է փոխարինել ավելի բաց երանգներով: Բանն այն է, որ սև մատիտ օգտագործելու դեպքում աչքերն ավելի փոքր են թվում, իսկ վերին կոպերը` ծանրացած: Իսկ շագանակագույն մատիտն աչքերին հաղորդում է ավելի բնական տեսք և պայծառ հայացք:
6. Շուրթերի ընդգծման համար նախատեսված մատիտով պետք չէ դրանք մեծացնել` անցնելով շուրթերի բնական սահմանները: Ինչպես նշում են մասնագետները, այս սխալն ամենաշատ տարածվածներից մեկն է և գրեթե բոլոր դեպքերում շուրթերը գեղեցկացնելու փոխարեն, ունենում է հակառակ արդյունքը:
21.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
