Դեմքի խնամք
Կավ. ինչպե՞ս կարելի է այն օգտագործել դեմքի ու մարմնի գեղեցկության համար
Կավը դիմահարդարման հայտնի միջոց է: Կոսմետիկ կավի հիմնական հատկությունը մաշկը մաքրելն ու չորացնելն է: Կավը մաշկը հարստացնում է սննդարար նյութերով, ինչպես նաև խոնավացնում ու ձգում է մկաններն ու մաշկը:
Պարբերաբար կիրառելու դեպքում վերանում են պզուկներն ու կորյակները: Կավե դիմակները խթանում են արյան շրջանառությունը, թուլացնում մկանային լարվածությունը, թեթևացնում ռևմատիկ ու հոդացավերը: Բացի այդ, կավը էժան է ու մատչելի:
Դեռևս II դարի գիտնական, փիլիսոփա ու բժիշկ Ավիցենան «Բժշկական գիտության կանոններ» գրքում մանրակրկիտ նկարագրել է կավի բուժիչ հատկությունները: Նույնիսկ Կլեոպատրան էր կավն օգտագործում երիտասարդությունը պահպանելու համար:
Ինչպե՞ս են կավն օգտագործում
Կավի մեծ տեսականի կա: Դրանք իրարից տարբերվում են գույնով, բաղադրությամբ, խտությամբ, կիրառման տեղով ու ծննդավայրով:
Կավերի հիմնական տարբերությունը գույնի մեջ է: Կավի գույնը պայմանավորված է նրա հանքային բաղադրությունով (երկաթի, պնձի պարունակություն, ևն): Ամենահաճախ հանդիպում են կանաչ, երկնագույն և սպիտակ գույները: Ամենաօգտակարը երկնագույն կավն է: Այ կլանում է հեղուկ ու գազանման թույները, հոտերն ու գազերը, սպանում է ախտածին մանրէները: Այս կավի բաղադրության մեջ առկա են գրեթե ամեն տեսակի հանքային աղերն ու միկրոտարրերը (արծաթ, մագնեզիում, կալցիում, մանգանաթթու, ֆոսֆոր, ալյումին, պղինձ, կոբալտ, մոլիբդեն):
Երկնագույն կավը հրաշալի մաքրում է մաշկը մեռած, եղջրացած բջիջներից, արագացնում է մաշկի թարմացման ընթացքը: Այն ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ճաղատացման դեմ և շատ արդյունավետ միջոց է: Նույնքան արդյունավետ է նաև կորյակների դեմ պայքարում:
Սպիտակ կավ կամ կաոլին. բնական նյութ է, որն օժտված է բուժական բարձր հատկությամբ: Սպիտակ կավը մաշկը հարստացնում է թթվածնով, բարելավում է բջիջների վերականգնումը: Կաոլինն արդյունավետ է հատկապես յուղոտ մաշկի դեպքում, քանի որ ոչնչացնում է այն մանրէները որոնք պզուկների ու կորյակների պատճառ են դառնում:
Կանաչ կավը հրաշալի աբսորբենտ է ու մաքրում է մաշկը, թուլացնում գրգռվածությունը, ունի չորացնող հատկություն: Կանաչ կավը մեղմ փիլինգի ազդեցություն ունի, հեշտությամբ մաշկի ճարպահեռացմանն է նպաստում ու մաքրումայն փոշուց: Կանաչ կավից դիմակները հրաշալի հեռացնում են ճարպային փայլը, չորացնող ու ձգող հատկություն ունեն և նպաստում են երիտասարդության պահպանմանը:
Սև կավը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ հիմնականում կիրառվում է որպես հակացելյուլիտային միջոց ու արդյունավետ է ավերոդ քաշի դեպքում: Հիմնականում կիրառվում է թրջոցների տեսքով:
Կարմիր կավը բարձրացնում է մաշկի տոնուսը և այն ձգում, ամրացնում արյան անոթներն ու մազանոթները: Կարմիր կավը հազվադեպ է վաճառքում լինում մաքուր տեսքով:
Դեղին կավը մաշկից հեռացնում է թույներն ու հագեցնում թթվածնով, ինչն էլ իր հերթին նպաստում է մաշկի երիտասարդացմանը: Կիրառվում է հոգնած ու ծերացող մաշկի դեպքում:
Մոխրագույն կավը խոնավացնում է մաշկն ու բարձրացնում տոնուսը: Կիրառվում է չոր ու խոնավությունից զուրկ մաշկի դեպքում:
Կավե դիմակները ճիշտ պատրաստելու համար անհրաժեշտ է հետևյալ կանոններից չշեղվել:
Սկզբում խորհրդակցեք մաշկաբանի հետ: Դիմակ պատրաստելու համար սկզբում կավը պետք է ոչ մետաղական ամանի մեջ բացել գոլ ջրով (եռման ջրում կորցնում է բուժիչ հատկությունները): Խառնուրդը չի կարելի երկար պահել, այն կկորցնի խոնավությունը, կպնդանա ու արդեն պիտանի չի լինի: Կավե պատրաստուկը դեմքին քսելու համար էլ նախապես պետք է մաշկը ջրով խոնավացնել, որ այն չվնասվի: Եթե մաշկի վրա ուժեղ բորբոքումներ կան, խորհուրդ չի տրվում կավե քսուք օգտագործել:
Կավը գնելիս ստուգեք, որ այն ժամկետանց չլինի:
Կիրառման ձևը
Կավը ոչ մետաղական ամանի մեջ գոլ ջրով բացել, խառնել մինչև թանձրանա թթվասերի խտության: Ստացվածը քսել դիմակի նման, բարակ շերտով, ապա 15-20 րոպեից գոլ ջրով լվանալով մաքրել: Կիրառել շաբաթական 2-3 անգամ:
Ի դեպ, կավը կարելի է ոչ միայն գոլ ջրով բացել, այլև կանաչ թեյով, եթերայուղերով ու կեֆիրով կամ մածնով:
18.04.2012 Մեդ-Պրակտիկ
21.04.2013
Հարգելի Սյուզան, բարև Ձեզ, մենք ունենք գործընկեր, ով զբաղվում է ավանդական բժշկությամբ և բժշկության մեջ կավի օգտագործման գիտակ է։ Կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով. www.med-practic.com/arm/481/my.organization.html Հուսով ենք նա կօգի Ձեզ։
Suzan
21.04.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
