Դեմքի խնամք
Ինչպես խնամել մաշկը շոգ եղանակին. Խորհուրդ է տալիս մասնագետը
Մաշկը միշտ ունի խոնավեցման և սնուցման կարիք. ամռանը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել խոնավեցմանը, քանի որ այն հիմա ավելի շատ է ջրազրկվում։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հելիոս դերմատո» կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը։
Ըստ նրա` մաշկի կրած վնասները մեծ են հատկապես ամռանը: Նրա խոսքերով, բոլոր տիպի մաշկերն ունեն ինդիվիդուալ մոտեցում, սակայն անկախ ամեն ինչից, ցանկացած մաշկ առաջին հերթին պետք է մաքրվի: «Ամեն երեկո մաշկը անկախ տիպից պետք է մաքրել՝ մաշկի տիպին և եղանակին համապատասխանող նյութով։ Առավոտյան պետք է ուղղակի լվացվել ջրով, քսել խոնավեցնող թեթև քսուկ, որի վրա միայն անել հիմնական դիմահարդարանքը»,- նշեց Զ. Փափանյանը և հավելեց, որ եթե 35-ն անց կանանց թե ամռանը, թե ձմռանը խորհուրդ է տրվում օգտագործել յուղոտ, սնուցող քսուկներ, ապա ավելի երիտասարդներին` միայն խոնավեցնող: «Ամռանը, սակայն, բոլոր տեսակի մաշկերի համար նախատեսված քսուկները պետք է արևապաշտպան ֆիլտրեր ունենան»,- ընդգծեց բժիշկ-կոսմետոլոգը:
Նա միաժամանակ նշեց, որ թեև տնային պայմաններում մաշկի խնամքով զբաղվելը այնքան էլ արդյունավետ չէ, սակայն մրգերով կամ այլ մթերքներով դիմակներ պատրաստելուն այնքան էլ դեմ չէ, եթե միայն դրանք ալերգածին չեն. «Մրգերը միայն արտաքուստ են թարմացնում մաշկը, առանց խորը ներթափանցելու, իսկ հատուկ քսուկներում դրանց մշակումն ու չափաբաժինը թույլ է տալիս խորը սնուցել մաշկը»: Բժիշկ-կոսմետոլոգն առաջարկեց հետևյալ միջոցը, որը, ըստ նրա, ոչ միայն հեշտ է պատրաստվում, այլև բավականին արդյունավետ է. «Մանրեցրած հերկուլեսը, թույլ թթված կաթն ու լիմոնը խառնել իրար և մատների մերսումներով դեմքին քսել: Եթե մաշկը չոր է, ավելացնել մի քանի կաթիլ ձեթ»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ամռանը անհրաժեշտ է քիչ դիմահարդարվել, ինչպես ընդունված է, նա պատասխանեց, որ ընդունված կարծիքը սխալ է։ «Խնդիրը քիչն ու շատը չի, այլ՝ ճիշտ նյութեր ընտրելը։ Ամռանը պետք է խուսափել սնուցող միջոցներից, որոնք անհրաժեշտ են մաշկին ցուրտ եղանակին, և առավել ուշադրություն դարձնել խոնավեցնող կրեմների ճիշտ ընտրությանն ու քսելու չափին»,- ընդգծեց կոսմետոլոգը:
Զ. Փափանյանը խորհուրդ տվեց ամռանը ավելի շատ հեղուկներ օգտագործել, որպեսզի նաև մաշկը չջրազրկվի և չթոշնի: Իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ապա, ըստ բժիշկ-կոսմետոլոգի, կարելի է ուտել և խմել ամեն ինչ, բայց չափավոր: Իհարկե բացառությամբ «ֆաստ-ֆուդերի» և գազավորված ու գունավորված տարատեսակ խմիչքների:
01.08.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
