Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Երիտասարդության դիմակ. ակնաբուժական մագնիսաառաձգական ապլիկատոր

Երիտասարդության դիմակ. ակնաբուժական մագնիսաառաձգական ապլիկատոր

«Երիտասարդության դիմակ»-ը  նախատեսված է աչքերի հոգնածությունը հանելու, գլխացավի թուլացման, մաշկի՝ ժամանակից շուտ ծերացումը և աչքերի շուրջը կնճիռների առաջացումը կանխելու համար :

 

Ակնաբուժական ապլիկատորը նախատեսված է հոնքերի և աչքերի շրջանում շրջանաձև մկաններում գտնվող կենսակտիվ կետերի  վրա մշտական մագնիսական դաշտով բուժիչ ազդեցություն թողելու համար` հիմնվելով դասական արևելյան ռեֆլեքսաթերապիայի ուսմունքի վրա: «Երիտասարդության դիմակ»-ը  կոպերի և աչքերի շուրջը գտնվող ծերացող մաշկի վրա դրական ազդեցություն է թողնում՝բարձրացնելով դրանց առաձգականությունը, կանխարգելելով կնճիռների առաջացումը, պակասեցնելով արդեն գոյություն ունեցողները: Այն կիրառվում է նաև կոնյունկտիվիտի  բուժման ժամանակ:  Ակնաբուժական ապլիկատորը բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, լավացնում հիշողությունը, բարձրացնում տրամադրությունը, հաղորդում հոգեկան դրական լիցքեր:


«Երիտասարդության դիմակ»-ը  կարող է կիրառվել ինչպես առանձին այնպես էլ դեղորայքային բուժմանը զուգընթաց: 


Ապլիկատորը կազմված է կտորե դիմակից, որի վրա դրված են 11 առաձգական մագնիսներ, որոնք տեղակայված են աչքերի և հոնքերի մկանների՝ կենսակտիվ կետերում:


Դիմակի ձևը, աչքերի և քթի բացվածքների չափերը բոլոր նմուշների համար նույնն են:
Մագնիսային ինդուկցիան մագնիսների վրա կազմում է 35+10 мТл:


Մագնիսական հատկությունը պահպանվում է 7-8տարի:


Օգտագործման կարգը


ակնաբուժական մագնիսաառաձգական ապլիկատորԴիմակը օգտագործելուց առաջ մաշկը անհրաժեշտ է լավ մաքրել շպարից: Ապլիկատորը դնել դեմքին, համապատասխանեցնել աչքերի, քթի բացվածքները, ապա ամրացնել ծոծրակի հատվածում: Մատների թեթև շարժումներով դիմակը ուղղել դեմքի վրա: Ապլիկատորը կրել օրական ամենաքիչը մեկ ժամ: Լավագույն արդյունքներ ստանալու համար կարելի է այն կրել ողջ գիշերվա ընթացքում:


Հակացուցում:


Մագնիսների նկատմամբ անհատական անընկալունակություն,  հղիություն:


Խնամքը


Մաքրել դիմակը՝ օգտագործելով թեթև լվացող միջոցներ, մաքրաջրել մաքուր ջրով, չորացնել սրբիչով:

Սկզբնաղբյուր. Ռուսաստան, ՍՊԸ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ