Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Բժիշկ-դիմահարդարը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել

Բժիշկ-դիմահարդարը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել

Հայաստանի քաղաքացիները պետք է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործեն, երեքշաբթի լրագրողներին ասաց բժիշկ-դիմահարդար Գայանե Վարդանյանը:

 

«Հայաստանը գտնվում է բարձրլեռնային շրջանում, և ձմեռը մեզ մոտ արևոտ է: Իհարկե, հարկավոր է ավելի քիչ արևապաշտպան քսուք օգտագործել, քան ամռանը, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ձմռանը կարող են առաջանալ պիգմենտացիայի հետ կապված խնդիրներ և անոթային բծեր», - ասաց Վարդանյանը:

 

Նա նշեց նաև, որ հայերի մոտ տարածված են մաշկի յուղոտ և կոմբինացված տեսակները, ինչի հետևանքով ձմռանը սրվում են սեբորեայի և պատանեկան կորյակների հետ կապված խնդիրները:

 

«Կորյակները հայտնվում են միայն յուղոտ մաշկի վրա, դա ճարպագեղձերի հետ կապված խնդիր է, կորյակների բուժման համար հարկավոր է դիմել մասնագետի», - ասաց Վարդանյանը: Նրա խոսքերով՝ սեբորեայի դեմ պայքարելու համար հարկավոր է հետևել անձնական հիգիենային և բարձրացնել մաշկի տեղային իմունիտետը:

 

Վարդանյանը նաև նշեց, որ ձմռանը մաշկն ավելի գրագետ խնամք է պահանջում, քանի որ տարվա այդ եղանակին մաշկի մի շարք լուրջ խնդիրներ են առաջանում՝ ցածր ջերմաստիճանի դեպքում այն ավելի քիչ ճարպ է արտադրում, ինչը հանգեցնում է չորության, դրա հետևանքով յուղոտ մաշկը դառնում է նորմալ, իսկ նորմալ և չոր մաշկը դառնում է ավելի չոր:

 

«Ձմռանը մաշկը խնամելու համար առաջին հերթին պետք է իմանալ մաշկի տեսակը և ըստ դրա խնամել այն: Մաշկի չորության դեպքում հարկավոր է այն խոնավեցնել, սակայն յուղոտ մաշկը ավելի քիչ, քան նորմալն ու չորը: Միաժամանակ խոնավեցումը պետք է իրականացնել կամ երեկոյան կամ տանից դուրս գալուց մեկ ժամ առաջ», - ասաց նա:

 

Վարդանյանն ավելացրեց, որ ձմռանը հարկավոր է նաև հետևել օդի խոնավությանը շենքի ներսում, քանի որ չոր օդը կարող է բացասաբար ազդել մաշկի վրա:

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ