Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը և ինչ է առաջարկում «Էսկո-Ֆարմ» ընկերությունը. escopharm.am

Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը և ինչ է առաջարկում «Էսկո-Ֆարմ» ընկերությունը. escopharm.am

Մարդկանց գերակշիռ մասը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին վարակների ու տարբեր հիվանդությունների տարածման պատճառ է դառնում:

Փորձագետները եզրակացրել են, որ մարդկանց մեծամասնությունը ձեռքերը լվանում են առանց օճառի, միայն ջրով: Հարցվածների 10 տոկոսը խոստովանել է, որ զուգարանից հետո չի լվանում ձեռքերը:

Գիտնականները ներկայացրել են, թե ինչպես պետք է լվանալ ձեռքերը: Նրանք խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալ 10 վայրկյանից ավելի, ընդ որում մանրամասն լվանալով մատների արանքները: Այնուհետեւ պետք է օճառը լավ լվանալ ձեռքերից եւ օգտվել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկից կամ սրբիչից: Ծորակը եւս պետք է փակել անձեռոցիկով, քանի որ նրա վրա միկրոբներ են մնում:

Նշենք, որ շատ օճառներ ունեն նաև բացասական ազդեցություններ, օրինակ, չորացնում են մաշկը, իրենց մեջ պարունակում են վտանգավոր նյութեր, վնասակար մանրէների հետ մեկտեղ սպանում են նաև օգտակար միկրօրգանիզմներին, կամ, օրինակ, հեղուկ օճառներն ավելի հիգիենիկ են, քան չոր օճառները: Այս ամենը հաշվի առնելով, «EscoPharm» ընկերությունը ստեղծել է իր «Նարին-է» (Նարինե) հեղուկ օճառը, որն առավել հիգիենիկ է, ունի փափկացնող հատկություն, մաշկին հաղորդում է էլաստիկ տեսք և արդյունավետորեն կարգավորում է մաշկի մակերեսի միկրոօրգանիզմների քանակությունը:

Սկզբնաղբյուր. escopharm.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ