Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Մթերքներ, որոնք երաշխավորում են եղունգների առողջությունը

Մթերքներ, որոնք երաշխավորում են եղունգների առողջությունը

Հայտնի է, որ տարբեր մթերքներ, բացի համեղ լինելուց նաև օգտակար և բուժիչ հատկություններ ունեն: Կան որոշ մթերքներ, որոնք օրինակ առողջություն ու գեղեցկություն կպարգևեն ձեր եղունգներին:

1. Գեղեցիկ և ամուր եղունգներ ունենալու համար շատ կարևոր է սննդակարգի մեջ ունենալ կաթնամթերք: Այն պարունակում է կալցիում և վիտամի A, որոնք խթանում են եղունգների արագ աճը: Հարկավոր է հաճախակի կաթ, կարագ և կաթնշոռ ուտել:

2. Ձկնամթերքը հարուստ է ֆտորով, կալցիումով, վիտամին C-ով, որոնք նպաստում են եղունգների ամրությանը:

3. Սպիտակ և փայլուն եղունգներ ունենալու համար արդյունավետ է բանջարեղենի օգտագործումը: Այն պարունակում է հանքանյութեր, որոնք նպաստում են եղունգների աճին:

4. Երկատվող, շերտավորվող եղունգների համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել վիտամին D-ով հարուստ մթերքոնր, որոնցից է լոբին:

5. Գազարը պարունակում է բետա-կարոտին, որը նպաստում է եղունգների փայլի առաջացմանն ու պահպանմանը և ամրացնում է դրանք:

6. Հիանալի միջոց են C վիտամին պարունակող մրգերը կամ դրանց հյութերի օգտագործումը, ինչպես նաև երկաթ պարունակող խնձորը, որն ազդում է խամրած և դեղին եղունգների առողջացմանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. xn--80aakevhd2d.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ