Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Կիտրոնը` եղունգների դեղին շերտից ազատվելու, փայլը վերականգնելու համար

Կիտրոնը` եղունգների դեղին շերտից ազատվելու, փայլը վերականգնելու համար

Մանիկյուրի պարբերական օգտագործումը վնաս է հասցնում եղունգների արտաքին մակերևույթին, մգացնում դրանց գույնը: Եվ երբ ցանկություն է առաջանում վայելելու մեր եղունգների բնական տեսքը, արդեն ուշ է լինում. ստիպված ես լինում դրանք միշտ թաքցնել մանիկյուրի տակ: Պարզվում է՝ կա բավական պարզ ու մատչելի լուծում. կիտրոնն է: Կիտրոնով եղունգների բնական, փայլուն տեսքը կարելի է վերականգնել նաև տնային պայմաններում: Կա միայն մեկ վտանգ. չափն անցնելու դեպքում կիտրոնաթթուն ևս կարող է վտանգ հասցնել եղունգներին՝ ջրազրկելով, չորացնելով և շերտավորելով դրանք: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս LADYNEWS-ի առաջարկած մեթոդը կիրառել շաբաթական միայն մեկ անգամ:

 

Անհրաժեշտ է 100 գ ձիթապտղի յուղ' տաքացրած մինչեւ 40 աստիճան, մեկ թեյի գդալ լիմոնի թարմ հյութ: Լավ խառնել, ստացված խառնուրդի մեջ դնել մատները 20 րոպե, այնպես որ եղունգները ամբողջովին ընկղմվեն: Հետո եղունգները սրբել խոնավ անձեռոցիկով:

 

Կարելի է օգտակար խառնուրդը պատրաստել՝ կիտրոնահյութին ավելացնելով մի քիչ մեղր, մի քանի կաթիլ յոդ կամ բուսական յուղ վիտամին A-ի լուծույթով (բուսական յուղը կարելի է փոխարինել գլիցերինով):

 

aysor.am կայքն առաջարկում է հետևյալ բաղադրատոմսը.

 

Հաճախ եղունգները որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում բարակում են և կոտրատվում: Առաջարկում ենք հետևյալ քսուքը` եղունգները խնամելու համար:

 30 գ յոդի թուրմ, 30գ գլիցերին և 30 գ 70 տոկոսանոց գինու սպիրտ: Օգտակար է նաև 20-30 օրվա ընթացքում եղունգները 15-20 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական յուղի մեջ: Նման դեպքերում օգտակար է նաև կիտրոնի հյութը: Играйте в самые лучшие и актуальные игровые сайты онлайн казино с реальными выплатами выигрыша на карту альфа банка.

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am: aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ