Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

ՀՀ ԱՆ. Շոգերն ուժեղանում են. ինչպես դիմակայել` ԱՆ խորհուրդները

ՀՀ ԱՆ. Շոգերն ուժեղանում են. ինչպես դիմակայել` ԱՆ խորհուրդները

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

 

  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,

  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ,  արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

  • օգտագործել սովորականից շատ ջուր, օրական` մոտ 3 լիտր, կարելի է օգտագործել նաև  թան, հանքային ջրեր, առանց շաքարի բնական հյութեր,

  • չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

  • չգնել բացօթյա պայմաններում պատրասվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք,

  • արգելվում է գտնվել  չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել  փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

  • ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,

  • ցանկալի է, որ  երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով  տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին  քնեն  կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ