Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

​Կենցաղային խորհուրդներ

​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք:

  • Ժանգը վերացնելու համար մեկ գլուխ սոխի կեսն էլ բավարար է. դրա համար պետք է սոխով ժանգոտ հատվածը շփել: Մեկ այլ միջոց. կիսած հում կարտոֆիլով ու մանր ավազով: Ավազը ցանել ժանգոտած մասին ու կարտոֆիլով շփել: Այդ կերպ կարելի է հեռացնել ժանգը` տապակից:
  • Թեյնիկի նստվածքից կարելի է ազատվել` կիտրոնի կտորի կամ հյութի ու ջրի խառնուրդ եռացնելով:
  • Որպեսզի կարտոֆիլի կեղևը եփելու վերջում չճաքի, պետք է մինչև կաթսան դնելը պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել:
  • Թանձրահյութին ավելացվող ալյուրը լավ կլինի նախապես չոր տապակի կամ դաղած յուղի մեջ բովել` մինչև ոսկեգունելը: Հակառակ պարագայում, ալյուրի տհաճ համը չի թողնի ուտեստը վայելել:
  • Որպեսզի կարագը տապակի մեջ չայրվի, պետք է մի քիչ ձեթ ավելացնել:
  • Բուտերբրոդներին հարմար է նախօրդ օրվա հացը, նորը փշրվում է:
  • Ձուն չի կարելի հարել ալյումինե թասի մեջ. դրանից ձուն մուգ երանգ է ստանում:
  • Կարտոֆիլը տապակելիս պետք է աղը վերջում ավելացնել, այլապես այն կսևանա:
  • Կիտրոնից առավելագույն հյութ ստանալու համար մինչև քամելը 5 րոպե պետք է տաք ջրի մեջ դնել:
  • Խրթխրթան տապակած կարտոֆիլ վայելելու համար պետք է կարտոֆիլը մաքրելուց, լվանալուց հետո լավ չորացնել անձեռոցիկով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ