Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը։ Եթե նյութափոխանակությունը դանդաղում է, առաջանում են նիհարելու հետ կապված խնդիրներ։ Հետևեք այս խորհուրդներին՝ նյութափոխանակությունն ակտիվացնելու համար։

Բաց մի թողեք սննդի ընդունումը։ Օրվա ընթացքում կերեք 5 անգամ՝ փոքր քանակով։ Սա հնարավորություն կտա արագացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը։

Առողջ սնունդ։ Միրգ, բանջարեղեն, սպիտակուցներ, ամբողջահատիկ… այս մթերքը պետք է ներառված լինի սննդակարգում։ Մշակման ենթարկված մթերքը դժվարությամբ է մշակվում օրգանիզմի կողմից և դանդաղեցնում է նյութափոխանակությունը։

Բաց մի թողեք նախաճաշը։ Նախաճաշը բաց թողնելու հետևանքով նյութափոխանակությունը զգալիորեն դանդաղում է։ Նախաճաշը նյութափոխանակության համակարգին թույլ է տալիս արթնանալ և ակտիվ աշխատանքի անցնել։

Վիտամին D: Վիտամին D-ի բարձր մակարդակը կապված է նյութափոխանակության մակարդակի հետ։ Այս վիտամինը ստանալու լավագույն միջոցը 15 րոպե արևի տակ լինելն ու դրանով հարուստ մթերք օգտագործելը։

Ակտիվ եղեք։ Պարբերական ֆիզիկական ակտիվությունն ապահովում է նյութափոխանակության առավելագույն արդյունավետությունը։

Սպիտակուց օգտագործեք։ Սպիտակուցային սնունդը նյութափոխանակությունն արագացնելու հիմնական գործիքներից է։ Ածխաջրերն արագ կյուրացվեն օրգանիզմի կողմից, և կարճ ժամանակ անց կրկին քաղց կզգաք։ Սպիտակուցները երկար ժամանակ հագեցածության զգացում կպարգևեն։

Կալցիում։ Օրվա ընթացքում կալցիումի բավարար քանակի օգտագործումը կարող է արագացնել նյութափոխանակությունը։ Օրգանիզմը վիտամին D-ի մշակման համար կալցիումի կարիք ունի։ Կալցիումով հարուստ են քունջութի սերմերը։ Օրվա ընթացքում 2-3 թեյի գդալը բավարար է։

Ավելի շատ կերեք օրվա առաջին կեսին։ Սա նշանակում է, որ հարկավոր է նախաճաշին օգտագործել օրվա չափաբաժնի՝ 40, ընդմիջումների ընթացքում՝ 20, ճաշի ընթացքում՝ 25, և ընթրիքի ընթացքում՝ 15 տոկոսը։ Այս կերպ օրգանիզմը կհասցնի մինչև գիշեր վերամշակել օրվա ընթացքում օգտագործած սնունդը։

Լոգանք։ Երեկոյան աղով լոգանք ընդունեք. սա կօգնի ազատվել տոքսիններից և արագացնել նյութափոխանակությունը։

Սառը լոգանք։ Առավոտյան սառը լոգանքի ընդունումը կթարմացնի ձեզ, կնպաստի նյութափոխանակության ակտիվացմանը։

Ջուր։ Ջրի օգտագործումն առողջ լինելու գրավականներից է։ Օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմեք՝ նյութափոխանակության համակարգի աշխատանքն ապահովելու համար։

Քուն։ Նյութափոխանակությունն էականորեն տուժում է, երբ քիչ եք քնում։ Օրվա ընթացքում հարկավոր է քնել նվազագույնը 7-8 ժամ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ