Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերականգնել կոշիկներիի տեսքը. openblog.am

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերականգնել կոշիկներիի տեսքը. openblog.am

Կոշիկն այն քիչ իրերից է,որի համար չի կարելի գումար խնայել: Ավելի լավ է մեկ զույգ կոշիկ հագնեք մի քանի տարի, քան յուրաքանչյուր սեզոնի գնեք էժանագին նորը:

Ատամի մածուկն օգտակար է ո՛չ միայն ատամներին, այլ նաև` կոշիկներին: Վերցրեք հին ատամի խոզանակ և քիչ քանակությամբ ատամի մածուկ լցրեք, այնուհետև մանրակրկիտ մաքրեք կոշիկները: Այդպես թողեք 15 րոպե, այնուհետև մաքրեք խոնավ կտորի օգնությամբ:

Կաշվե կոշիկների համար օգտագործեք բժշկական սպիրտ: Այն վաճառում են դեղատներում, բայց պետք է ուշադրություն դարձնել, որ ձեզ հարկավոր է ոչ թե Էթանոլ, այլ` իզոպրոպանոլ: Եթե կաշվե կոշիկի վրա հետքեր են հայտնվել, ապա մի փոքր լցրեք կտորի վրա, մաքրեք կոշիկները և այդպես թողեք մոտավորապես կես ժամ:

Քնելուց առաջ մի փոքր սոդա լցրեք կոշիկների մեջ և թողեք մինչև առավոտ: Առավոտը թափեք սոդան, այն կհեռացնի կոշիկների վատ հոտը:

Կոշիկների փայլը վերականգնելու համար ձեզ կօգնի վազելինը: Այս էժան այլընտրանքը հոգ կտանի ձեր կոշիկների մասին: Մաքրեք կոշիկները պատշաճ կերպով։

Յուղոտ բծերը, որոնք հաճախ հայտնվում են կոշիկների վրա, հեշտորեն անցնում են վարսակի այլուրի միջոցով: Վերցրեք մի քիչ այլուր և լցրեք այդ հետքերի վրա, թողեք մոտավորապես կես ժամ: Այնուհետև սրբեք շորով:

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ վնասել է ոտքերը նոր կոշիկի պատճառով: Սակայն այս խնդրին այլևս չեք բախվի, եթե վնասված հատվածում փչեք սովորական դեզոդորանտ:

Ամեն դեպքում, եթե դուք վնասել եք ոտքերը, ապա ձեզ կօգնի թեյը: Ոտքերը լվացեք թեյով, այն անմիջապես կմեղմի ցավը:

Սկզբնաղբյուր. openblog.am
Լուսանկարը. adella.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ