Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

10 խելացի եղանակներ կոշիկները մաքուր և թարմ պահելու համար. bestinfo.am

10 խելացի եղանակներ կոշիկները մաքուր և թարմ պահելու համար. bestinfo.am

Կոշիկի վրա գումար խնայելը ճիշտ չէ: Իհարկե, շատ գումար դրա վրա ծախսելիս ցանկանում եք, որ այն որքան հնարավոր է երկար ծառայի: Ավելի լավ է մի քանի տարի նույն, սակայն որակյալ կոշիկը հագնել, քան փոխել և ամեն տարի նոր, բայց էժանագին, անորակը գնել: Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք, թե ինչպես հոգ տանել կոշիկի նոր զույգի մասին առանց հատուկ միջոցների:

1. Վերադարձնել տակացուների ճերմակությունը



Ատամի մածուկն օգտակար է ո՛չ միայն ատամների համար, այլ, օրինակ, սպորտային կոշիկների, որոնք անհրաժեշտ է ճերմակացնել: Վերցրեք ատամի հին խոզանակը և դրա վրա մի քիչ մածուկ ավելացրեք, այնուհետև դրանով մաքրեք կոշիկը:

2. Ինչպես մաքրել կաշվե կոշիկը



Կաշվե կոշիկների համար հարմար է բժշկական սպիրտի օգտագործումը: Դրանից վաճառում են դեղատներում, սակայն ուշադրություն դարձրեք՝ Ձեզ անհրաժեշտ է ոչ թե էթանոլ, այլ իզոպրոպանոլ (վաճառողները երբեմն շփոթում են): Եթե կոշիկի վրա հետքեր են հայտնվել, ուղղակի սպիրտի մեջ թաթախված բամբակով մաքրեք այն և կես ժամ հանգիստ թողեք:

3. Ինչպես թարմ պահել կոշիկները



Քնելուց առաջ կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք և այդպես թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան մաքրեք այն։ Կերակրի սոդան կլանում է բոլոր տհաճ հոտերը:

4. Եղունգի խարտոցի հատկությունները



Կեղտոտ հետքերը զամշե կոշիկների վրայից կարելի է հեշտությամբ հեռացնել եղունգների խարտոցի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար ամենասկզբում խոնավ շորով որքան հնարավոր է մաքրեք կեղտը, այնուհետև խարտոցը շփեք այդ հատվածին: Շատ ուժեղ հարկավոր չէ մաքրել:

5. Քացախի լուծույթը՝ կոշիկների համար



Իր թթվային հատկությունների շնորհիվ քացախի լուծույթը ո՛չ միայն օգնում է վերացնել տհաճ հոտերը, այլ նաև չեզոքացնում է ճանապարհային կուտակված աղերը: 1/3 բաժակ քացախը լուծեք 1 լ ջրում և որևէ կտոր թրջեք ստացված հեղուկով: Մաքրեք կոշիկներն այդ կտորով, մի քանի ժամ հանգիստ թողեք, ապա նորից մաքրեք, սակայն այս անգամ արդեն մաքուր, թաց անձեռոցիկով: Այնուհետև չորացրեք կոշիկը:

6. Ինչպես վերադարձնել լաքապատ կոշիկների փայլը

 

 

Այս դեպքում Ձեզ կօգնի վազելինը: Քերծվածքներից և այլ մանր թերություններից ազատվելու համար դրանով մաքրեք կոշիկի համապատասխան հատվածը:

 

7. Վարսակի ալյուրը՝ զամշե կոշիկների հետքերի դեմ



Յուղի հետքերը, որոնք հաճախ հայտնվում են զամշե կոշիկների վրա, հեշտությամբ մաքրվում են վարսակի ալյուրի միջոցով: Մի քիչ ալյուր վերցրեք, լցրեք հետքի վրա և թողեք կես ժամ: Այնուհետև ուղղակի մաքրեք ալյուրը որևէ կտորի օգնությամբ:

8. Լայնացնում ենք կոշիկները վարսահարդարիչի օգնությամբ

 

 

Որպեսզի կոշիկներն ավելի հարմար դառնան և իդեալական կերպով համապատասխանեն Ձեր ոտքին, հարկավոր է միայն հաստ գուլպաներ և վարսահարդարիչ: Հագեք գուլպաները, կոշիկները, ապա վարսահարդարիչով տաքացրեք այն:
 
9. Լայնացնում ենք կոշիկները սառնախցիկում



Շատ փոքր կոշիկը լայնացնելու ևս մեկ միջոց, սակայն այս անգամ օգտագործում ենք ոչ թե տաքությունը, այլ ընդհակառակը՝ սառնությունը: Հարկավոր է երկու փակվող փաթեթիկների մեջ ջուր լցնել և դնել կոշիկի գուլպայի մեջ: Թողեք փաթեթներով կոշիկներն ամբողջ գիշեր և առավոտյան թողեք, որ սառույցն իր բնական եղանակով հալվի 20 րոպեի ընթացքում:

10. Իրար կպցրեք մատները, եթե բարձրակրունկ կոշիկ եք հագնելու



Տարօրինակ է հնչում, սակայն կանայք գիտեն, որ բարձրակրունկներ կրելիս հաճախ մեր ոտքերը կարծես դեֆորմացվում են: Չէի՞ք ցանկանա ոտքը հարմարավետ տեղավորել կոշիկի մեջ և այլևս ոչ մի ցավ չզգալ: Կօգնի հասարակ պլաստիրը: Իհարկե՛, այս մեթոդը չարաշահել պետք չէ, սակայն այն հաճախ կարող է ուղղակի փրկել Ձեզ:

Սկզբնաղբյուր. bestinfo.am
Լուսանկարը. modnayaobuvru.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ