Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ճանճերին և թռչող միջատներին բնակարանից հեռու վանելու յուրատեսակ միջոց. bestinfo.am

Ճանճերին և թռչող միջատներին բնակարանից հեռու վանելու յուրատեսակ միջոց. bestinfo.am

Առանձնատանը բնակվող կամ քաղաքից դուրս գտնվող տանը հանգիստը վայելողները լավ գիտեն, թե ինչ ասել է ամառվա շոգին հանդուրժել աներես ճանճերի ներկայությունը։ Մեր այս նյութի հերոսը ևս այդ մարդկանցից մեկն էր, մինչև մի օր նկատեց, որ հարևանը տարօրինակ փաթեթներ է կախել դռան վերևում։ Հետաքրքրվեց և պարզեց, որ դա հատուկ ճանճերին և թռչող միջատներին վանելու համար է։

Ինչ է անհրաժեշտ դրա համար.

  1. ZIP փականով փաթեթ,
  2. կիտրոնի հյութ,
  3. մանր փայլող մետաղադրամներ,
  4. ջուր,
  5. աղ:


Խառնեք երկուսուկես բաժակ ջուրն աղի և կիտրոնի հյութի հետ։ Ամենաքիչը կես կիտրոն անհրաժեշտ կլինի դրա պատրաստման համար։ Այնուհետև ստացված հեղուկը լցրեք փաթեթի մեջ։ Շատ կարևոր է, որ այն հերմետիկ լինի և ոչ մի տեղից պատռված չլինի։ Մինչև փաթեթի վերջնական զմռսումը, չմոռանաք այնտեղ նետել նաև փայլուն մետաղադրամները։ Ճանճերի դեմ հրաշք-մեթոդը պատրաստ է։ Դրանք մեխերի կամ կոճգամների օգնությամբ դրսից փակցրեք դռան վերևի հատվածին։

Ինչպես է այն աշխատում։ Պարզվում է, որ ճանճերի տեսողությունը կառուցված է այնպես, որ, ի տարբերություն մարդկանց, նրանք չեն կարողանում վերահսկել աչքի վրա ընկնող լույսի քանակը։ Իսկ մետաղադրամները փոքրիկ հայելիների դեր են կատարում` անդրադարձնելով լույսը, որն ավելի ուժեղ է կլանում արևի ճառագայթները` շնորհիվ կիտրոնի հյութի և աղի։ Այսինքն` արևն ամեն ինչ անում է մեր փոխարեն ու ճանճերն ուղղակի չեն կարողանում կենտրոնանալ փաթեթի շրջակայքում գտնվող առարկաների վրա և պարզապես շրջանցում են այդ «դժոխային» հատվածը։ Այսպիսի փաթեթները կարող եք տեղադրել նաև պիկնիկի ժամանակ և գործանականում կհամոզվեք, որ ոչ մի ճանճ ձեզ չի անհանգստացնի։

Սկզբնաղբյուր. bestinfo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ