Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Վատ սովորություններ, որոնք նույնիսկ օգտակար են առողջության համար. 1in.am

Վատ սովորություններ, որոնք նույնիսկ օգտակար են առողջության համար. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է որոշ վատ սովորություններ, որոնք նույնիսկ օգտակար են առողջության համար:

Փութկոտություն. օգնում է կալորիաներ այրել


Փութկոտությունը վազքի, քայլքի պես կարելի է համարել կալորիաներ այրելու միջոց: Տեղը չնստող մարդը դատարկ տեղը օրական կարող է այրել բառացիորեն 350 կկալորիա՝ կարծում են Արիզոնայի ճարպակալման հարցերով փորձագետները: Սա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ, ի տարբերություն հանգիստ և հավասարակշռված մարդկանց, նրանք մշտապես շարժման մեջ են լինում:

Մաստակ ծամել. օգնում է ակտիվացնել մտածողությունը


Բժիշկ Քին-յա Կուբոն պնդում է՝ մաստակ ծամելը բարձրացնում է արյան մեջ թթվածնի մակարդակը՝ այդպիսով ակտիվացնելով գործընթացներն ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է ճանաչողական գործառույթի և մտապահման համար:

Տեսախաղեր. օգնում են մեղմացնել ցավը


Դա կարող է նվազեցնել ֆիզիկական ցավը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդ երեխաները թեթևություն են զգացել տեսախաղերի ժամանակ: Բժիշկների պնդմամբ՝ խաղերը կարող են նվազեցնել ցավը այրվածքների և մեջքի ցավի դեպքում:

Քթի լորձը կուլ տալ. ամրապնդում է իմունային համակարգը (ենթադրաբար)


Ավստրիացի թոքաբան Ֆրիդրիխ Բիսշենգերը պնդում է, որ քթի լորձը կուլ տալը շատ օգտակար սովորություն է, քանի որ քիթը ֆիլտր է, որը չի թողնում օրգանիզմ անցնեն հիվանդության մանրէներ: Երբ երեխան դա կուլ է տալիս, այն անցնում է աղիներ և գործում որպես դեղ կամ պատվաստում: Հիպոթեզը դեռ հաստատման կարիք ունի:

Երևակայություն. օգնում են լուծել խնդիրները


Պրոֆեսոր Կալինա Քրիստոֆը հրապարակված աշխատանքում պնդում է, որ ոչ մի երևակայություն անօգուտ չի լինում: Երազկոտությունն ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ո՛չ միայն երևակայության, այլև խնդիրների լուծման համար:

Հայհոյանք. օգնում է թեթևացնել ցավը և վերացնել աշխատանքային սթրեսը


Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանի բժիշկ Ռիչարդ Սթիվենսի ղեկավարությամբ փորձի ընթացքում մարդկանց առաջարկել են դիմանալ ցավին՝ ձեռքը մտցնելով սառույցով ջրի մեջ: Նրանք, ովքեր այդ ընթացքում հայհոյել են, ավելի լավ և 3 անգամ երկար են դիմացել ցավին, քան փորձի չհայհոյող մասնակիցները:

Թափթփվածություն. оգնում է մեծացնել ստեղծագործական ներուժը


Բժիշկ Քեթլին Վոխսը և նրա գործընկերները Մինեսոտայի համալսարանից ցույց են տվել, որ թափթփվածությունը լավ է ազդում կրեատիվության վրա: Փորձի ընթացքում պարզվել է, որ կեղտոտ միջավայրում գտնվող մարդիկ 28%-ով ավելի կրեատիվ են եղել, քան առաջադրանքները ստերիլ մաքուր միջավայրում կատարածները:

Անկողնում թավալվել. նվազեցնում է սրտի նոպաների և կաթվածների հավանականությունը


Ճապոնացի բժիշկ Մայուկո Կադոնոյի խոսքով՝ վաղ վեր կենալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ սրտի առողջության համար: Նա մի շարք ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ նրանք, ովքեր վաղ են արթնանում և միանգամից սկսում են ակտիվությունը, 1,7 անգամ ավելի հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, կրկնակի անգամ մեծանում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, քան նրանց, ովքեր սահմանվածից 2-3 ժամ ավելի են քնում և չեն շտապում առավոտից աշխատել:

Բամբասանք. ամրապնդում է ընկերությունը և հանում սթրեսը


Հոգեբանների խոսքով՝ բամբասանքը նպաստում է ինքնագնահատականի ամրապնդմանը, հնարավորություն է տալիս կապեր հաստատել այլ մարդկանց հետ և հաճախ ամրացնում է ընկերությունը:

Զկռտոց և գազեր բաց թողնել. վերացնում է որովայնի փքվածությունը


Բրիտանացի բժիշկ Նիք Ռիդն ասում է. «Եթե դուք չեք զկռտում, և գազերը մնում են ստամոքսում, դրա հետևանքով կերակրափողը ստամոքսից անջատող փականը կարող է թուլանալ, և ստամոքսահյութը կերակրափողով բարձրանում է վեր՝ առաջացնելով այրոց: Գազեր բաց թողնելով՝ մենք ազատվում ենք աղիներում ճնշումից, որը նաև ցավերի պատճառ կարող է լինել»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. gigamir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ