Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես պաշտպանվել միջատների կծոցներից բնական միջոցներով. 1in.am

Ինչպես պաշտպանվել միջատների կծոցներից բնական միջոցներով. 1in.am

liza.ua-ն ներկայացնում է 6 լավագույն ժողովրդական միջոցներ միջատների խայթոցի դեմ:

Լոլիկի տերևներ

Լոլիկի տերևների հոտը, ինչպես և շամբուկի թարմ տերևները, վախեցնում են մոծակներին: Պարզապես պետք է տերևները դնել սենյակում:

Լավանդա

Լավանդայի ճյուղերը, նաև մեխակի, ռեհանի, անիսոնի, էվկալիպտի եթերային յուղերը լավագույն օգնականն են մոծակների դեմ: Պետք է պարզապես 5 կաթիլ յուղ լցնել մեկ բաժակ ջրի մեջ և քսել մաշկի բաց մասերին: Կարելի է նաև մի քանի կաթիլ եթերային յուղ կաթեցնել կրակի աղբյուրի վրա՝ բուխարու, կրակի մեջ, մոմի վրա կամ տաք թավայի վրա:

Կատվախոտ

Այրիչի վերևում ցնդող մի քանի կաթիլ կատվախոտը կազատի ճանճերից և մոծակներից` նույնիսկ շատ մեծ տարածքներ:

Գիհի

Կրակի մեջ գիհի կամ լավանդայի ճյուղեր նետելը նույնպես լավ միջոց է: Կեդրի յուղի հոտը ևս վախեցնում է ո՛չ միայն մոծակներին, այլև ճանճերին և խավարասերներին:

Օշինդր

Օշինդրի արմատների եփուկով լվացվելու դեպքում ոչ մի միջատ չի մոտենա դեմքին: Մի բուռ ծեծած արմատների վրա լցրեք 1,5 լ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի և թողեք 20-30 րոպե:

Էվկալիպտ

Էվկալիպտի 100% էքստրակտը տանը տարածելով` կխուսափեք միջատներից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rozetka.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ