Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը:

Նախաճաշից հրաժարում

Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, արյան մեջ ունեն գլյուկոզայի ցածր մակարդակ, ինչը հանգեցնում է գլխուղեղի ակտիվության նվազման:

Չափից շատ ուտել

Եթե շատ սնունդ եք օգտագորումլ, օրգանիզմը խոլեսթերին է կուտակում արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում:

Ծխել

Ծխախոտը վնասում է ուղեղի գործունեությանը և վնասում գլխուղեղի բջիջները: Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելը կարող է Ալցհեյմերի հիվանդության պատճառներից մեկը լինել:

Մեծ քանակությամբ շաքարի օգտագործում

Որքան շատ է շաքարը՝ այնքան օրգանիզմում ավելի շատ են տոքսինները և ավելորդ քաշը և նույնքան ավելի քիչ՝ օգտակար նյութերը:

Օդի աղտոտվածություն

Այս գործոնը ձեզնից քիչ է կախված, բայց պետք է իմանալ, որ եթե ուղեղին թթվածինը չի բավարարում, դրա գործունեությունը զգալիորեն դանդաղում է:

Չափից քիչ քնել

Չափիչ քիչ քնելը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահվան:

Թմրանյութեր և ալկոհոլ

Այդ նյութերը հանգեցնում են գլխուղեղի անշրջելի խանգարումների:

Աշխատանք հիվանդ ժամանակ

Երբ մարդը հիվանդ է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնասում է ուղեղի գործունեությանը, քանի որ օրգանիզմն օգտագործում է իր բոլոր ռեսուրսները հիվանդության դեմ պայքարի համար: Այդ ժամանակ ուղեղը չի կարողանում բավականաչափ թթվածին ստանալ:

Խթանման և զարգացման բացակայություն

Ուղեղին անհրաժեշտ է մշտական զարգացում, ուստի հեռուստացույց դիտելու փոխարե՝ գիրք կարդացեք, խաչբառ լուծեք կամ շախմատ խաղացեք:

Չխոսկանություն

Խոսակցությունը ևս գլխուղեղի խթանման տեսակ է: Զրուցելիս դուք հաճախ մտաբերում եք փաստեր ու նոր բառեր, արտահայտություններ եք սովորում՝ այդպիսով մարզելով և մշտապես ակտիվ պահելով ուղեղը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ