Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ատամի մածուկի օգտագործման 5 միջոց` գեղեցիկ լինելու. 1in.am

Ատամի մածուկի օգտագործման 5 միջոց` գեղեցիկ լինելու. 1in.am

Novate.ru-ն հայտնում է, որ ատամի մածուկի միջոցով «գեղեցկության խնդիրները» լուծելը նույնքան հեշտ է, որքան ատամները մաքրելը:

 

1. Պզուկներ

Մի փոքր ատամի մածուկ խառնեք թեյի ծառի յուղի հետ (դա ուժեղացնում է հակաբակտերիալ ազդեցությունը) և քսեք մաշկի խնդրահարույց մասերին: Թողեք գիշերը, և արդեն առավոտյան արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ:

2. Սև կետեր

Խառնեք 2 ճաշի գդալ ատամի մածուկ 1 ճաշի գդալ աղի հետ: Այն քսեք մաշկի սև կետեր ունեցող տեղերում, թողեք 5 րոպե, որ չորանա: Այնուհետև թրջեք ձեռքերը և մերսեք մաշկը այդ չորացած դիմակով, ապա դեմքը լվացեք:

 

Սև կետեր
3. Գունատ և փխրուն եղունգներ

Եղունգներին սպիտակությունը և փայլը վերադարձնելու համար խառնեք կես թեյի գդալ ատամի մածուկը մի պտղունց սոդայի և մի քանի կաթիլ կիտրոնի հյութի հետ, քսեք ատամի խոզանակի վրա և դրանով լավ մաքրեք եղունգներն ու դրանց տակի մաշկը: Թողեք 5 րոպե և լվացեք:

 

3. Գունատ և փխրուն եղունգներ
4. Աճող մազեր, որ ցցվում են բոլոր ուղղություններով

Կես թեյի գդալ թափանցիկ մածուկին ավելացրեք կոսմետիկական յուղ, այն քսեք ատամի խոզանակի վրա և սանրեք մազերը:

4. Աճող մազեր, որ ցցվում են բոլոր ուղղություններով
5.Անդուր հոտ

Հաճախ խոհանոցում աշխատելուց հետո որոշ մթերքների հոտը ձեռքերից չի անցնում: Որոշ քանակի մածուկ լցրեք ձեռքերի մեջ և 1 րոպե և շփեք միմյանց: Լավացեք ջրով, անհրաժեշտության դեպքում` կրկնեք:

 

5.Անդուր հոտ

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ