Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս վարվել, երբ սենյակում սնդիկային ջերմաչափ է կոտրվել. mediamag.am

Ինչպե՞ս վարվել, երբ սենյակում սնդիկային ջերմաչափ է կոտրվել. mediamag.am

Սնդիկը թունավոր է: Իսկ ավելի ստույգ՝ թունավոր են սնդիկի գոլորշիները: Սնդիկը օդում շատ շուտ է գոլորշիանում: Հետևաբար, ջերմաչափը կոտրվելուց սնդիկը հայտնվում է օդում և սկսում գոլորշիանալ: Եվ բնական է, այն օրգանիզմ է ներթափանցում հիմնականում շնչառական ուղիներով: Արդյունքում մարդը թունավորվում է, որը երկար ժամանակ կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշներ վրա: Կարող է առաջանալ գրգռվածություն, սրտխառնոց: Թունավորումն ընթնում է դանդաղ` հետզհետե ազդելով կենտրոնական նյարդային համակարգի և երիկամներին:

Եվ այսպես, ի՞նչ անել, երբ սենյակում ջերմաչափ է կոտրվել և ի՞նչ չի կարելի անել.

 

Ի՞նչ պետք է անել

1. Սնդիկը հավաքելուց առաջ պետք է հագնել ռետինե ձեռնոցներ՝ նյութը չպետք է շփվի մաշկի հետ:

2. Սահմանափակեք վթարի վայրը: Սնդիկը կպչում է մակերեսներին և, կպչելով մաշիկների տակերին, հեշտությամբ կարող է տարածվել այլ սենյակներ:

3. Առավելագույն մանրակրկիտ հավաքեք ամբողջ սնդիկը և ջարդած ջերմաչափի ջարդված մասերը սառը ջրով լցված տարայի մեջ և ամուր փակեք կափարիչով: Ջուրը անհրաժեշտ է, որպեսզի սնդիկը չգոլորշիանա: Տարան պահեք տաքացնող սարքերից հեռու:

4. Մանր կաթիլները կարելի է հավաքել ներարկիչի, ռետինե տանձիկի, երկու ծայրերը կլորացված թղթերի, սկոտչի կամ թաց թերթի օգնությամբ:

5. Բացեք պատուհանները և օդափոխեք սենյակը. մնացած գոլորշին սենյակից կհեռանա օդափոխության շնորհիվ:

6. Սնդիկի թափված տեղը պետք է ծծումբ լցնել և հետո մշակել ազոտական թթվով:

 

Ի՞նչ չի կարելի անել

1. Չի կարելի կոտրված ջերմաչափը նետել աղբամանի կամ աղբատար խողովակի մեջ: 2գ գոլորշիացած սնդիկը կարող է թունավորել 6 հազար խորանարդ մետր օդ:

2. Չի կարելի ավելով ավլել սնդիկը՝ ավելի ճյուղերը կարող են ավելի մանրացնել սնդիկի կաթիլները՝ վերածելով այն մանր սնդիկային փոշու:

3. Չի կարելի հավաքել սնդիկը փոշեկուլի օգնությամբ՝ փոշեկուլից դուրս եկող տաք օդը հեշտացնում է հեղուկ մետաղի գոլորշիացումը: Դրանից հետո ստիպված կլինեք դեն նետել փոշեկուլը:

4. Ոչ մի դեպքում չի կարելի միջանցիկ քամի ստեղծել, քանի դեռ չեք հավաքել սնդիկը, այլապես գնդիկները կտարածվեն ամբողջ սենյակով մեկ:

5. Չի կարելի լվացքի մեքենայում լվանալ սնդիկի հետ շփված հագուստն ու կոշիկը: Հնարավորության դեպքում դրանք պետք է դեն նետել:

6. Չի կարելի սնդիկը լցնել կոյուղու մեջ: Այն նստում է կոյուղատար խողովակների մեջ: Ի դեպ, կոյուղուց սնդիկի դուրս բերումը չափազանց բարդ է:

 

Սկզբնաղբյուր. mediamag.am
Լուսանկարը. mamanashira.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ