Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Բժիշկներն արգելում են հանգստյան օրերին տնային գործերով և մաքրությամբ զբաղվել. 1in.am

Բժիշկներն արգելում են հանգստյան օրերին տնային գործերով և մաքրությամբ զբաղվել. 1in.am

Հանգստյան օրերը պետք է լինեն այն ժամանակը, երբ օրգանիզմն ուժ է հավաքում և հանգստանում: Գործնականորեն դա մասամբ այդպես չէ: Բժիշկները խորհուրդներ են մշակել, որոնք վերաբերում են այն բանին, թե ինչպես անցկացնել հանգստյան օրերը, հայտնում է The Times India-ն:

Հանգստյան օրերին չի կարելի ուտել շատ և ճարպոտ սնունդ, ֆասթֆուդ, ալկոհոլ` մասնակցելով բարեկամների և ընկերների կազմակերպած միջոցառումներին: Այդպիսի հանգստյան օրերը վնասում են ո՛չ միայն կազմվածքին, այլ նաև առողջությանը:

Շատ քնելը նույնպես վնասակար է, կարելի է արթնանալ սովորական գրաֆիկից մեկ ժամ ուշ: Նաև խորհուրդ չի տրվում բոլոր ուժերը ներդնել շաբաթվա ընթացքում կուտակված տնային գործերում: Ավելի լավ է այդ գործերը շաբաթվա մեջ բաժանել հավասարաչափ:

Մասնագետները խորհուրդ են տալիս հանգստյան օրերին զբաղվել սպորտով և այցելել թանգարաններ` օրը ավարտելով քաղաքից դուրս զբոսանքներով: Այդ դեպքում կլինի ո՛չ միայն ֆիզիկական բեռնաթափում, այլ նաև՝ հոգեկան:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. odin-moy-den.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ