Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես ազատվել ոտքերի ցավից` բարձրակրունկներով քայլելուց հետո. 1in.am

Ինչպես ազատվել ոտքերի ցավից` բարձրակրունկներով քայլելուց հետո. 1in.am

Կանանց բարեկազմ ոտքերը բարձրակրունկներով գեղեցիկ են, բայց անտանելի ցավ են պատճառում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Բարձրակրունկներով երկար քայլելուց հետո ոտքերի ցավից կարելի է ազատվել մի շարք վարժությունների օգնությամբ՝ հայտնում է allwomen.net.ua-ն:

1. Ելման դիրք. գետնին պառկած, շեշտը՝ նախաբազկի վրա, ոտքերը՝ ուղիղ ուսերի լայնությամբ: Ճկվելով կոնքազդրային և ծնկի հոդերով՝ հետույքը տանել դեպի ոտնաթաթերը: Այդ ընթացքում մեջքը պետք է թուլանա և կորանա: Պահել 10 վայրկյան, հետո վերադառնալ ելման դիրք: Դանդաղ 20-30 ամբողջական շարժում կատարել:

2. Հատակին նստած՝ ձեռքերով և իրանով առաջ ձգվել դեպի ոտնաթաթերը, իսկ ոտնաթաթերը ձգել դեպի իրանը: Ցավ զգալու դեպքում մնալ այդ դիրքով և 4-6 պարուրաձև շարժում կատարել: Վերադառնալ ելման դիրք և վարժությունը կրկնել 15-20 անգամ:

3. Կանգնած, ձեռքերը՝ գոտկատեղին, 30-40 քայլ կատարել՝ դեպի ներս թեքված, «ծուռթաթ» քայլերով:

4. Աթոռին նստած՝ մեկ ոտքը մյուսի վրա գցել այնպես, որ սրունքը լինի ազդրի վրա: Մատներից կրունկ սեղմած բռունցքի մատների ոսկրերով ուղիղ շարժումներով ուժեղ մերսել ներբանները: Կատարել 30-40 շարժում՝ յուրաքանչյուր ոտքի համար:

5. Նույն դիրքով մի ձեռքով ոտքը բռնել կոճերից քիչ վերևի մասը, մյուսով՝ ոտնաթաթը պտտել մերթ մեկ, մերթ՝ մյուս կողմ: Յուրաքանչյուր ոտքի համար 10-ական պտույտ կատարել՝ երկու ուղղություններով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mybody.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ