Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

20 օգտակար խորհուրդներ, որոնք կփոխեն հայացքը սովորական բաների նկատմամբ. 1in.am

20 օգտակար խորհուրդներ, որոնք կփոխեն հայացքը սովորական բաների նկատմամբ. 1in.am

Կենցաղային խորհուրդները երբեք ավելորդ չեն, քանի որ դրանք հեշտացնում են կյանքը: AdMe.ru-ն կիսվում է ձեզ հետ 20 խորհուրդներով:

1. Որպեսզի կոտլետներն ավելի համեղ լինեն հարկավոր է ֆարշը (սոխով, աղով և համեմունքներով) սառնարանում թողնել 5-6 ժամ:


2. Կոկորդի ցավի դեպքում հիլով տաք կաթը կվերացնի բորբոքումը և կբուժի կոկորդը:

հիլով տաք կաթ
3. Հեշտ խարույկ վառելիս հիշեք չիպսերի մասին. դրանք ավելի լավ են վառվում, քան ցանկացած հատուկ հեղուկ:


 չիպսեր
4. Ատամի մածուկը քսեք այրվածքի դեպքում` վնասված տեղին:


Ատամի մածուկ
5. Որպեսզի կարտոֆիլը արագ եփվի, կաթսայի մեջ մի քիչ կարագ ավելացրեք:

 Որպեսզի կարտոֆիլը արագ եփվի
6. Ինչպես ստուգել ձվի թարմությունը. թարմ ձվերը իջնում են սառը ջրի տակ, իսկ հին ձվերը բարձրանում են վերև:


ձվի թարմությունը
7. Խմորի մեջ ինչով փոխարինել ձվերը. թխվածքի մեջ ձուն կարելի է փոխարինել բանանով: Կես բանանը հավասար է 1 ձվի:


բանան
8. Ապակու վրայից սոսինձը մաքրելու համար դրա վրա քսեք սովորական ձեթ, թողեք 10 րոպե, ապա մաքրեք թղթե անձեռոցիկով:

ձեթ
9. Որպեսզի լոբազգիները արագ եփվեն, դրանք եփեք առանց աղի, 7-10 րոպեն մեկ ավելացրեք 1 ճաշի գդալ սառը ջուր:

 լոբազգիներ
10. Հագուստի վրայից ներկը մաքրելու հարցում օգնում է ացետոնը: Իսկ հետքն ամբողջովին մաքրելու համար օգտագործեք անուշադրի սպիրտ:


ացետոն
11. Ինչ անել ճաքած ձվի հետ. այն կարելի է եփել գոլորշու վրա:


Ինչ անել ճաքած ձվի հետ
12. Կոշիկներն արագ չորացնելուն կօգնի աղը: Աղը տաքացրեք թավայի մեջ, լցրեք գուլպայի մեջ և դրեք թաց կոշիկի մեջ: Եթե առաջին անգամից չի չորանում, կրկնեք:


Կոշիկներն արագ չորացնելուն կօգնի աղը
13. Որպեսզի կաթը արագ եռա, մի քիչ շաքար ավելացրեք:


կաթը արագ եռա
14. Պանիրը քերելու պարզ մեթոդ. քերիչի վրա ձեթ քսեք: Պանիրը չի կպչի, իսկ քերիչը հեշտ կլվացվի:

քերիչի վրա ձեթ քսեք
15. Խոհանոցի վատ հոտից ազատվելու համար 1 ճաշի գդալ քացախը եռացրեք մինչև լրիվ գոլորշանալը:

քացախ
16. Չորացած կիտրոնը փրկելու համար այն 2 ժամ պահեք ջրում:

Չորացած կիտրոն
17. Նոր կոշիկը լայնացնելու համար հագեք այն հաստ գուլպաներով և ֆենով տաքացրեք 10 րոպե:

Նոր կոշիկը լայնացնելու համար
18. Գլխացավը հանգստացնելու համար ճակատը շփեք կիտրոնի շերտով: Այդ բույրը գերազանց հանգստացնում է:


կիտրոն
19. Կոտրված ապակին հավաքեք պլաստիլինի միջոցով:


պլաստիլին
20. Արագ հանգստանալու նպատակով բութ մատով 3 վայրկյան սեղմեք քթի և շրթունքի միջև գտնվող կետը: Դա կօգնի նույնիսկ նյարդային դողի ժամանակ:

 

3 վայրկյան սեղմեք քթի և շրթունքի միջև գտնվող կետը

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ