Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Երբեք դեն մի նետեք նարնջի և բանանի կեղևը. դրանք հարուստ են բուժական հատկություններով. tert.am

Երբեք դեն մի նետեք նարնջի և բանանի կեղևը. դրանք հարուստ են բուժական հատկություններով. tert.am

Ինչպես վաղուց հայտնի է՝ բազմաթիվ մրգերի կեղևներն առավել առողջարար են և վիտամիններով հարուստ, քան՝ միջուկը: Այդ մրգերի շարքին են դասվում  նարինջն ու բանանը, որոնց օգտակար և բուժական հատկությունները ներկայացրել է healthyfoodteam.com-ը:

Նարնջի կեղևը, ինչպես խնձորի կեղևը, պարունակում է բազմաթիվ սննդարար արժեքներ: Իհարկե՝ խոսքը բնական մրգերի մասին է, որոնք աճեցվել են առանց հավելանյութերի: Նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը:

 

Այն պայքարում է փքվածության, այրոցքի, թթվայնության և սրտխառնոցի դեմ: Կեղևի օգտակար հատկությունները պայմանավորված են նրա մեջ առկա յուղերով, որոնք հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ են պարունակում և օգնում են բարելավել լյարդի աշխատանքը: Դրանք օգտակար են անքնության ժամանակ և օգնում են հանգստացնել նյարդային համակարգը:

Բանանի կեղևը լի է հակաօքսիդանտներով, հանքանյութերով և վիտամիններով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են պայքարել միջատների խայթոցների դեմ. պետք է պարզապես կեղևը քսել խայթված հատվածին:  Բանանի կեղևը բուժում է վերքերն ու կապտուկները:  Դրա օգնությամբ հնարավոր է սպիտակեցնել ատամները, այն օգտակար է նաև գլխացավերի ժամանակ: Փսորիազի ժամանակ ևս կարելի է բանանի կեղևը քսել մաշկին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. bezvreda.com, animalworld.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ