Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես ձերբազատվել մաշկի վրա հայտնված «սուպեր» սոսնձից (լուսանկարներ). tert.am

Ինչպես ձերբազատվել մաշկի վրա հայտնված «սուպեր» սոսնձից (լուսանկարներ). tert.am

Wikihow.com-ը ներկայացնում է մի քանի քայլ, որոնք կօգնեն ազատվել տարատեսակ դետալների սոսնձման համար նախատեսված «սուպեր» սոսնձի` մաշկի վրա թողած հետքերից։

 

Ըստ կայքի՝ նախ հարկավոր է մատները թրջել ջրով, այնուհետև դրանք դնել աղաջրի մեջ, ապա սոսնձված հատվածի վրա կրկին աղ ցանել։

 

Մոտ մեկ րոպե շփել աղը սոսնձված հատվածում, որից հետո մատներին կպած սոսինձը կվերածվի սպիտակ մածուկանման նյութի։ Դրանից հետո կարող եք ձեռքերն օճառով լվանալ և սոսնձից հետք անգամ չի մնա։

 

Հետաքրքրական է, որ «սուպեր» սոսնձի գլխավոր բաղադրիչը ցիանոակրիլատն է, որի հեղինակն է դոկտոր Հարի Քուվերը։ Նա 1942 թ. ստացել է ցիանոակրիլատը, երբ փորձ էր անում ստանալ նոր տեսակի պլաստմասե նյութ։

 

Պատահաբար ստեղծված նյութը հեղուկի հետ շփումից պոլիմերացվում էր և ամուր կպչում ցանկացած բանի:

 

Ի վերջո, Հարի Քուվերին 2010-ին շնորհվել է մեդալ՝ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում մեծ հայտնագործություն անելու համար։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ