Օգտակար խորհուրդներ
Այս 33 գերգաղափարները տան մաքրումը կվերածեն մանկական խաղի. N12-ը պարզապես հրաշք է. 1in.am
Գիտատեխնիկական առաջընթացի գալուստով մարդն ավելի ու ավելի քիչ է ինքնուրույն աշխատում։ Մի քիչ հնարամտություն, և մաքրման ոլորտի նոր դարաշրջանը շատ հեռու չէ։ Այդ հնարքների օգնությամբ հավաքումը դառնում է զարմանալիորեն դյուրին։ Փաստորեն ստացվում է, որ հարկավոր չէ ոչինչ մաքրել ու լվանալ։
- Սեղանի արծաթյա սպասքը կարելի է մաքրել եռման ջրի, ալյումինային փայլաթիթեղի և աղի օգնությամբ։ Այդ ամենը կարելի է տեղավորել ամանի կամ լվացարանի մեջ և թողնել 30 րոպե։ Սպասքը կմաքրվի։
- Լոգարանի ցնցուղը նստվածքներից մաքրելը շատ հեշտ է։ Այն հարկավոր է փաթաթել պոլիէթիլենային տոպրակով՝ նախապես դրա մեջ լցնելով քացախ, և թողնել գիշերը։ Առավոտյան հարկավոր կլինի շփել միայն սպունգով։
- Փայտե մակերեսների ջրային հետքերից կարելի է հեշտությամբ խուսափել, եթե սկզբում փայտը սրբեք գործվածքով, իսկ հետո չորացնեք ֆենի օգնությամբ։
- Եթե առաստաղի օդափոխիչը մաքրեք հին ծածկոցի օգնությամբ, ապա կարելի է խուսափել հատակին թափվող փոշուց։
- Հեռացրեք բազմոցի վրայի հետքերը՝ դրանց վրա էթիլային սպիրտ (70%) ցողելով և մաքրելով մաքուր սպունգով։
- Ներքնակը կարելի է ախտահանել օղու ցողացրիչի օգնությամբ։ Այդպես կարելի է ազատվել տզերից և ուրիշ պարազիտներից։
- Ժանգը տաք մետաղից հեշտությամբ հեռացվում է սոխի օգնությամբ։
- Լոգարանում բծերը կարելի է հեռացնել աղի կամ թուրինջի հյութի օգնությամբ։
- Միքսերը կարող է ինքն իրեն մաքրել։ Պարզապես դրա մեջ ջուր լցրեք, ավելացրեք ամանի լվացման միջոց և միացրեք միքսերը, արդյունքն իրեն սպասել չի տա։
- Կրաքարի նստվածքները բաժակից կարելի է հանել քացախի միջոցով։
- Մի քիչ հաց, և էլեկտրական աղացը կլինի ինչպես նորը։ Սեղմեք կոճակը, և պատրաստ է։
- Շերտավարագույրները կարելի է մաքրել այսպես. ձեռքին գուլպա հագնել, թրջել ջրի և սպիտակ քացախի լուծույթում և մաքրել յուրաքանչյուր շերտիկը։
- Շրթներկի հետքերը հագուստից մաքրելու համար պետք է դրանց վրա մազի լաք փչել, թողնել 10 րոպե, հետո խոնավացնել թաց շորով և լվանալ։
- Ալյումինե փայլաթիթեղը և ամանի լվացման միջոցը կօգնեն ազատվել թխելու կաղապարների հետքերից։
- Կոլան զուգարան մաքրելու շատ արդյունավետ միջոց է։
- Ճարպի հետքերը կարելի է հեշտությամբ հեռացնել, եթե դրանք շփեք կավճով։
- Եթե ջեմի բանկայի մեջ լցնեք քացախ, վրան անցք բացեք և բանկան տեղադրեք զուգարանակոնքի ջրամանի մեջ, ապա ամեն անգամ ջուր քաշելիս ավտոմատ կերպով տեղի կունենա ախտահանում և հոտի չեզոքացում։
- Փայլուն արդյունքի կարելի է հասնել՝ խոզանակն ամրացնելով ակումուլյատորային պտուտակապտիչին։
- Ավելացրեք Ալկա Զալտցերի 4 հաբ թորած քացախով բաժակին, լցեք լվացարանի մեջ և սպասեք 10 րոպե։ Հետո մաքրեք տաք ջրով. Խցանումը վերացված է։
- Սպունգները կարելի է ախտահանել միկրոալիքային վառարանում։
- Թիակի օգնությամբ կարելի է դույլի մեջ ջուր լցնել։
- Որպեսզի ազատվեք գորգի վրա փսխուքի հետքերից, դրանց վրա կերակրի սոդա լցրեք։ Հաջորդ օրը պարզապես մաքրեք փոշեկուլով։
- Տատանվող խողովակ ամրացնելով խոզանակին՝ կարելի է հեշտությամբ մաքրել ծածկապատշգամբի հատակը։
- Գորգի վրայի հետքերը կարելի է հանել ջրի և քացախի լուծույթի (2։1) միջոցով։ Հետքերն այդ լուծույթով մշակելուց հետո դրանց վրա դրեք փափուկ կտոր և 30 վայրկյան արդուկեք գոլորշիով։
- Միկրոալիքային վառարանում շատ կեղտ է հավաքվում։ Եթե նրա մեջ դնեք ջրով և կիտրոնով աման և թողնեք, որ ջուրը եռա, ապա վառարանը կմաքրվի։
- Թավան մաքրելու համար դրա մեջ լցրեք ջուր և քացախ։ Հենց որ ջուրը սկսի եռալ, թավան վերցրեք կրակից և թափեք ջուրը, հետո մաքրեք սպունգով:
- Մի քիչ ատամի մածուկ, և մեքենայի լուսարձակները նորից կշողան։
- Սառը սալաքարի վրա լցրեք անուշադրի սպիրտ և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հետքեր չեն լինի։
- Եթե թաց կոշիկի մեջ դնեք թերթ կամ բրինձ լցնեք, ապա այն զգալիորեն շուտ կչորանա։
- Աման լվանալու մեքենան մաքրությամբ կփայլի, եթե այն մի անգամ միացնեք քացախով, երկրորդ անգամ՝ սննդի սոդայով։
- Եթե կաշվե կահույքին կոշիկի քսուք քսեք, այն երկար ժամանակ լավ տեսք կունենա։
- Սալաքարի վրայի յուղի հետքերը ավելի լավ է հեռացնել յուղով։
- Հատակի վրայից ապակու կտորները հեշտությամբ կարելի է հավաքել տոստի օգնությամբ։
06.10.2014 Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vse-v-poryadke.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ