Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Առավոտյան թմրությո՞ւն. հրաժարվեք սուրճից եւ առավել արդյունավետ միջոցի օգնությանը դիմեք. news.am

Առավոտյան թմրությո՞ւն. հրաժարվեք սուրճից եւ առավել արդյունավետ միջոցի օգնությանը դիմեք. news.am

Առավոտյան եւ կեսօրին ի հայտ եկած թմրությունը հաղթահարելու համար շատերն են մեկ բաժակ սուրճի «հրաշագործ» օգնությանը դիմում, հիշեցնում է FoxNews-ը: Սակայն, պարզվում է, հիշյալ եղանակից առավել արդյունավետ եւ ոչ ծախսատար այլընտրանք գոյություն ունի: Կարելի է նույնիսկ ասել՝ անվճար:

Ուշադրությունը, մտքի ստեղծագործական ուժը վերականգնելու կամ պարզապես մտքերը հարթելու համար, գիտնականներն առաջարկում են վեր կենալ գրասեղանի մոտից եւ… զբոսանքի մեկնել: Այո, այո, զբոսանքի:

Diabetologia բժշկական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, 15 րոպե տեւողությամբ զբոսանքը առավոտյան եւ կեսօրին ի հայտ եկած թմրությունը հաղթահարելու եւ արդյունքում՝ ողջ օրվա համար անհրաժեշտ էներգիայի առկայություն ապահովելու անգերազանցելի միջոց է: Նաև՝ մաքուր օդը եւ կանաչ տեսարանը կարող են ձեր տրամարդությունը բարձրացնել:

Հետազոտությամբ պարզվել է, որ միջին վիճակագրական մարդն օրվա մեծ մասը՝ 50-70 տոկոս տեւողությամբ, նստած է անց կացնում: Սա, իհարկե, մարդուն հատուկ ամենալուրջ վնասակար սովորությունը չէ, բայց որոշ դեպքերում կարող է շաքարախտի, քաղցկեղի, ճարպակալման եւ սրտային հիվանդությունների առաջացման հանգեցնել:

Եթե նշվածն էլ բավական չէր՝ ընթերցողին սուրճից հրաժարվելու եւ մի փոքր ավելի շատ շարժվելու մոտիվացիա հաղորդելու համար, հավելենք, որ օրվա ընթացքում ձեռնարկված զբոսանքը նաեւ ստեղծագործական կարողությունները բարելավելու ներուժ ունի: Ճիշտ է՝ հաջորդ Էյնշտեյնը չեք դառնա, բայց առավելագույնը 60 տոկոսի չափով աճ կարող եք գրանցել:

Հիմա վերջին անգամ կհարցնենք՝ կփոխանակեի՞ք մեկ բաժակ սուրճը թեկուզ շենքի շուրջ մեկ պտույտի հետ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vitaportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ