Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Խորհուրդներ՝ խոհանոցը մանրէներից զերծ պահելու մասին. news.am

Խորհուրդներ՝ խոհանոցը մանրէներից զերծ պահելու մասին. news.am

Գիտեի՞ք, որ խոհանոցը կարող է հիվանդության պատճառ դառնալ, քանի որ այնտեղ տարատեսակ՝ առողջությանը վնաս պատճառող մանրէներ կարող են բնակություն հաստատել, զգուշացնում է FoxNews-ը:

 

Ստորեւ մի քանի խորհուրդներ ենք ներկայացնում առ այն, թե ինչպես կարելի է խոհանոցը մաքուր եւ անվտանգ պահել:

 

  • Եթե տեսնում եք, որ սպունգը մաքրությամբ չի փայլում, հարկավոր է անմիջապես սպասք լվացող մեքենայի օգնությամբ ախտահարել այն: Կամ էլ՝ տաք ջրի մեջ սպիտակեցնող հեղուկով մաքրել:

  • Մի քանի սպունգ օգտագործեք. յուրաքանչյուրը՝ կոնկրետ գործողության համար:

  • Եթե սպունգը մաշվել է՝ անմիջապես նորով փոխարինեք այն:

  • Սննսամթերքի, մասնավորապես՝ մսամթերքի տարբեր տեսակների մշակման համար առանձին խոհանոցային տախտակ օգտագործեք:

  • Խոհանոցի տախտակի վրա հում միս դնելուց հետո հարկավոր է ողողել այն՝ սալմոնելայի հնարավոր հետքերից ազատվելու համար:

  • Ուտելիքի մնացորդները երկու ժամվա ընթացքում սառնարանը դրեք:

  • Եթե նախընթաց ընթրիքից մնացած ուտելիքը տաքացնելու մտադրություն ունեք, անպայման ջերմաչափին հետեւեք՝ համոզվելու համար, որ առնվազն 75 աստիճան ջերմության է հասել, որի պայմաններում մանրէների մեծ մասը չեն կարող գոյատեւել:

  • Ուտելիքի մնացորդները երեք օրից ավել մի պահեք:

  • Սառեցված սննդամթերքը տաք ջրի մեջ մի դրեք. նման պայմաններում մանրէները բազմանալու հրաշալի հնարավորություն են ստանում: Ուտելիքի պատրաստումը նախօրոք պլանավորեք՝ նախորդ օրվանից սառեցված սննդամթերքը հարկավոր է սառնարան իջեցնել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. lol24.ee
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ