Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ի՞նչպես դիմակայել քաղաքի տապին. 7 խորհուրդ չինական բժշկությունից. tert.am

Ի՞նչպես դիմակայել քաղաքի տապին. 7 խորհուրդ չինական բժշկությունից. tert.am

Տարվա ամենաշոգ և ճամփորդական ամենահետաքրքիր գաղափարներ ներշնչող եղանակը և՛ սիրելի է, և՛ անտանալի: Bigpicture-ը ներկայացնում է խորհուրդներ չինական բժշկությունից՝ ամառվա տապին  ավելի հեշտ դիմակայելու համար:
 
1. Անհրաժեշտ է վերահսկել էմոցիաները

Հայտնի է, որ մարդկային էմոցիոնալ ռեակցիաները ազդում են նրանց ներքին օրգանների աշխատանքի վրա, իսկ քանի որ ջերմությունը չինական բժշկության մեջ կապված է ներքին օրգանների հետ, ըստ այդմ՝ ջերմությունն առաջին հերթին՝ ազդում է սրտի վրա: Շոգին դիմակայելու համար շատ կարևոր է ճիշտ սնվել, ճիշտ ըմպելիքներ օգտագործել և ճիշտ ֆիզիկական վարժանք իրականացնել:
 
2. Անհրաժեշտ է սնվել «զով և սառը խմբերից»

Չինական բժշկության մեջ բոլոր մթերքները բաժանվում են 5 խմբի՝ տաք, գոլ, սովորական, զով և սառը: Բնականաբար՝ շոգ եղանակին անհրաժեշտ է կրճատել տաք սննդի ընդունումը՝ պատրաստված մսից (գառ, հորթ, խոզապուխտ, սալյամի), ակտիվ համեմունքներից՝ կծու պղպեղ, սխտոր, կոճապղպեղ և դարչին: Օգտագործել կարելի է ցորեն, վայրի բրինձ, բադի, սագի, ձկան, ճագարի միս, խեցգետին, կաղամբի տեսականի, բրոկոլի, քաղցր պղպեղ, սմբուկ, լոլիկ, վարունգ, սունկ, բանան, կիվի, մանդարին, կիտրոն, նարինջ, թուրինջ, փշահաղարջ, խնձոր, հապալաս, հաղարջ, ձմերուկ, մանգո, տանձ, անանուխ, արքայախնձոր, սերկևիլ, ազնվամորի, ելակ և մի շարք այլ մրգային և բանջարեղենային տեսականի:

3. Հյութերն անհրաժեշտ է օգտագործել փոքր չափաբաժիններով և շատ

Շոգին մեծանում է քրտնարտադրությունը և անհրաժեշտություն է լինում  վերականգնել կորցրածը, քանի որ մարդկային օրգանիզմի բոլոր բիոքիմիական ռեակցիաները իրականացվում են ջրային միջավայրում: Անհրաժեշտ է օրվա մեջ փոքր չափաբաժիններով շատ ջուր խմել, խուսափել տաք և գազավորված ըմպելիքներից:

4. Եվրոպացի բժիշկները հաճախ ասում են՝ եթե վերջույթներն այտուցվում են, ապա պետք է քիչ ջուր օգտագործել

Չինական բժշկությունը փաստում է, որ այտուցվածությունը որոշակի հիվանդությունների հետ է կապված և կապ չունի ջուր խմելու հետ:

5. Կարիք չկա՝ հրաժարվել ֆիզիկական ակտիվությունից

Ճիշտ և հարմարավետ վայրում, զով տարածությունում ֆիզիկական վարժանքը ամռանը ևս անհրաժեշտություն է համարվում:

6. Անհրաժեշտ է խուսափել ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններից

Շոգին մարդկանց մաշկն ավելի անպաշտպան է դառնում մի շարք պաթոգեն գործոնների հանդեպ:

7. Անհրաժեշտ է մարզել ուղեղի անոթները.

Ուղեղի անոթները մարզելու համար անհրաժեշտ է կքանստումներ անել առավոտյան ժամերին՝ օրական 7 րոպե տևողությամբ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. belorys.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ