Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Հայտնի են այն սննդամթերքները, որոնք կարող են փոխարինել արևի լոգանքի համար նախատեսված քսուքներին. 1in.am

Հայտնի են այն սննդամթերքները, որոնք կարող են փոխարինել արևի լոգանքի համար նախատեսված քսուքներին. 1in.am

Հնարավոր է՝ հեռու չէ այն օրը, երբ արձակուրդ գնալիս մենք արևապաշտպան քսուքներ չեն տանի, այլ դրա փոխարեն որոշակի մրգեր և բանջարեղեն կուտենք, գրում է Kedem.ru-ն:

Ամերիկացի մաշկաբանները հայտնաբերել են, որ որոշ բույսերի մեջ պարունակվող պիգմենտները կարող են մեր մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: «Դիետիկ պաշտպանության» մակարդակը կարող է հավասարվել SPF10 և նույնիսկ SPF20 քսուքներին: Պաշտպանությունը տարածվում է մարմնի բոլոր մասերի վրա և գործում է անգամ ամպամած օրերին, երբ մարդիկ սովորաբար արևապաշտպան քսուք չեն օգտագործում:

Պաշտպանության ամենամեծ ունակությամբ աչքի են ընկնում մուգ հատապտուղները՝ հապալասը, մոշը և մուգ խաղողը: Ավելի քիչ պաշտպանությամբ են օժտված թուզը, նարինջը, դդումը, կանաչ պղպեղը և սպանախը: Այս սննդամթերքներից մի քանիսն ամեն օր օգտագործելու դեպքում հնարավոր է դառնում պահպանել մաշկի բնական խոնավությունն ու երիտասարդությունը: Մաշկաբանները նախազգուշացնում են, որ «արևից դիետիկ պաշտպանությունը» հարկավոր է ժամանակին սկսել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. np-mag.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ