Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Բնության գրկում մեկ շաբաթ հանգստանալը կթարմացնի մարդու «ներքին ժամացույցի» աշխատանքը

Բնության գրկում մեկ շաբաթ հանգստանալը կթարմացնի մարդու «ներքին ժամացույցի» աշխատանքը

Միջին վիճակագարկան մարդու «ներքին ժամացույցը» 2 ժամով հետ է մնում։ Սակայն դա կարելի է կարգավորել՝ 1 շաբաթ բնության գրկում անցկացնելով։

 

Արդյունքում՝ մարդը միանգամից կզգա տարբերությունը, քանի որ նրա ինքնազգացողությունը կլավանա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Մասնավորապես, կկարգավորվեն քնի եւ առույգության հերթափոխերը։

Դա պարզվել է 8 կամավորների հետ անցկացված էքսպերիմենտի արդյունքում։ Մարդիկ 1 շաբաթ հանգստացել են վրանային ճամբարում։ Լույսի աղբյուրներից եղել են միայն արեւն ու կրակը։ Բջջայինների կամ լապտերների օգտագործումն արգելվել է։ Մարդիկ քնել են, երբ ցանկացել են։ Սովորական պայմաններում մարդիկ պառկել են քնելու կեսգիշերից հետո եւ արթնացել առավոտյան ժամը 8-ին։ 1 շաբաթ բնության գրկում անցկացնելուց հետո նրանք քնել են երեկոյան ժամը 10-ին, արթնացել՝ առավոտյան 6-ին։ Ընդ որում, բոլորն իրենց հիանալի են զգացել։

Պատճառը շատ պարզ է. ամենուր եւ անընդհատ արհեստական լուսավորման սարքեր օգտագործելով՝ քնի հորմոնի՝ մելատոնինի, մակրադակը հասնում ցերեկային մակարդակի արթնանալուց երկու ժամ անց։ Այդ պատճառով առավոտյան պետք է արեւային լոգանք ընդունել, երեկոյան՝ անջատել համակարգիչն ու լույսերը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. woodtour.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ