Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

«Օգտակար սովորություններ», որոնք վտանգավոր են առողջության համար

«Օգտակար սովորություններ», որոնք վտանգավոր են առողջության համար

Առողջության հմար տրվող խորհուրդներն ընդունել-չընդունելուց առաջ միշտ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այնպես որ, միշտ չէ, որ օգտակար համարվող սովորությունները կիրառելի են միանշանակ եւ բոլորի դեպքում… Քննարկենք դրանցից մի քանիսը:

 

8- ժամյա քունը, որ մեզ մանկուց սովորեցնում են, թե ամենաճիշտ ու առողջ ապրելակերպն է,  պետք է ընդունել որպես դոգմա: Ցերեկվա ընթացքում 15-20 րոպե ննջելը, շատ բժիշկների կարծիքով, ավելի շուտ կվերականգնի ուժերը, քան 2 ժամ ավել գիշերային քունը: Հասուն մարդու համար քնելու նորման կարող է լինել  6-7 ժամը լինի:

 

Լվացվել առավոտյան և երեկոյան, իհարկե անհրաժեշտ է, բայց առանց ֆանատիզմի:  Դե իհարկե կարիք չկա ոտքից գլուխ հակաբակտերիալ օճառով լվացվել առավոտյան և երեկոյան: Բժիշկ -մաշկաբանները զգուշացնում են, որ  հիվանդագին հետևել մաքրությանը չի կարելի: Դա բերում է բորբոքումների, չորության: Տաք ջուրը օճառի հետ միասին հանում է բնական ճարպաշերտը, որով ծածկված է առողջ մաշկը: Կարելի է, օրինակ, երբեմն էլ սառը ջրով լվացվել եւ  առանց օճառի:

 

Տանը չափազանց մաքրությունը վնասակար է, հատկապես՝ երեխաների համար: Ստերիլիզացված միջավայրը, որով միշտ փորձում են շրջապատել իրենց երեխաներին հոգատար մայրիկները, վնասում է օրգանիզմի իմունային համակարգին: Որպես կանոն մեծանում է ասթմայով հիվանդանալու հնարավորությունը: Օրգանիզմի իմունային համակարգը պետք է անընդհատ պայքարի մեջ լինի:

 

Մեծահասակներին հետճաշյա  քունն ավելի լավ է փոխարինել զբոսանքով:  Ուտելուց հետ, հատկապես եթե մենք չենք շտապում, միշտ ուզում ենք մի փոքր ննջել:  Բայց հիշեք, որ հենց  պառկեք, կալորիաները դառնալու են ճարպաշերտ: Ուտելուց հետո քունը կարող է հանգեցնել նաև 2-րդ աստիճանի շաքարախտի: Ցերեկային քունը փոխում է հորմոններից մի քանիսի ակտիվությունը, ինչն էլ մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը:

 

Ճիշտ շնչեք: Բոլորս էլ լսել ենք այն մասին, որ պետք է ամբողջ կրծքավանդակով շնչել: Սակայն շատ գիտնականներ խորհուրդ են տալիս շնչել որովայնով: Կրծքավանդակող շնչառությունը պահեստային է. այն պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ որովայնով շնչել: Բացի դրանից պետք է հստակ ռիթմով շնչել` 12-20 շունչ րոպեում: Շատ կարևոր է նաև շնչելու և արտաշնչելու արանքում փոքրիկ դադար տալ:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ