Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Օդորակիչները սխալ օգտագործման դեպքում կարող են գլխացավանք դառնալ

Օդորակիչները սխալ օգտագործման դեպքում կարող են գլխացավանք դառնալ

Հայաստանում վերջին տարիներին ամառային տապը մեղմելու ամենատարածված միջոցը օդորակիչն է: Սակայն սխալ օգտագործելու դեպքում դրանք ավելի շատ խնդիրներ կարող են առաջացնել, քան զովացնելն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում օդորակիչների օգտագործման մի քանի խորհուրդներ տվեց ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը:

Նա նշեց, որ պետք է հստակ որոշել, թե որտեղ են օդորակիչները տեղադրվում: Ըստ Ն. Բակունցի` դրանք այնպես պետք է տեղադրված լինեն, որ սառը օդի հոսանքը մարդկանց վրա անմիջապես չփչի, կամ մարդիկ այնպես տեղակայվեն սենյակում, որ այդ սառը հոսանքն ուղղակի իրենց վրա չփչի: Բակունցի խոսքով` օդորակիչի ջերմաստիճանն ընտրելիս պետք է ուշադիր լինել, որ դրսի օդից 10 աստիճանի ջերմության տարբերություն չլինի սենկայում, որովհետև դա օրգանիզմի համար արդեն որոշակի ծանրաբեռնվածություն է` օրգանիզմն իր պաշտպանիչ ուժերը ստիպված ավելի պետք է լարի: «Ջերմաստիճանի հաճախակի տատանումների դեպքում օրգանիզմը չի հասցնում վերականգնվել, և դա կարող է բերել իմունիտետի անկման և մրսածության: Օդորակիչ օգտագործելիս շատ կարևոր է նաև օդորակվող սենյակում համապատասխան հագուստ կրելը: Եթե մենք օդորակիչ ենք օգտագործում, ապա մենք պետք է այդ սենյակում մի փոքր ավել հագուստ կրենք»,- ասաց Նունե Բակունցը` շարունակելով, որ պակաս կարևոր չէ օդորակիչների մաքրումը: Նա նշեց, որ օդորակիչներն ունեն համապատասխան կարգավորումներ, որոնցից մեկն այն է, որ այն պետք է ժամանակ առ ժամանակ մաքրվի, որովհետև եթե ֆիլտրերը չափից շատ աղտոտված են, ապա դրանք սկսում են աղտոտել շրջապատի օդը` դրանով իսկ տարատեսակ հիվանդությունների հարուցիչներ բազմանացնելով:

Նունե Բակունցի եզրափակիչ խորհուրդն էր գիշերային ժամերին օդորակիչ չօգտագործելը: «Գիշերային ժամերին քնելուց առաջ ցանկալի է օդորակիչներն անջատել, հատկապես այն սենյակներում, որտեղ քնում են երեխաները: Նույնիսկ օգտագործման դեպքում ցանկալի է շատ մեղմ ռեժիմով օգտագործել»,- եզրափակեց իր խոսքը ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ