Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Արևապաշտպան ակնոցներ, գլխարկ ու բամբակյա հագուստ. խորհուրդ է տրվում նաև մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել

Արևապաշտպան ակնոցներ, գլխարկ ու բամբակյա հագուստ. խորհուրդ է տրվում նաև մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել

Արևապաշտպան ակնոցներ, գլխարկ ու բամբակյա հագուստ: Սրանք շոգից ու արևից պաշտպանվելու առաջին միջոցներն են: Այսօրվա ասուլիսի ժամանակ  այս խորհուրդները տվեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը։ 

 

Նա նաև խորհուրդ տվեց զերծ մնալ հատկապես ժամը 12:00 -ից 17:00 արևի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց:

Աշխատանքի ծանր մասը խորհուրդ է տրվում կատարել համեմատաբար զով ժամերին` առավոտյան և երեկոյան: Շոգին օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, սպիտակուցներ և աղեր, ինչը վերականգնելու համար Ն. Բակունցը խորհուրդ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ` 2-3 լիտր: Սակայն, հեղուկները պետք է ընդունել հովացրած, բայց ոչ սառեցրած վիճակում, քանի որ ամռանը մեծ է մրսելու հավանականությունը: Կարևոր է նաև չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները, ինչը արագացնում է քրտնարտադրությունը եւ ջրազրկման գործընթացը:

Հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, զերծ մնալ հատկապես լցնովի պաղպաղակներից:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ հայտնեց, որ հուլիսին իրենց ծառայության ընդունած կանչերի քանակը հունիսի հետ համեմատած նույնիսկ նվազել է. «Եթե հունիսին սպասարկել ենք 13626 կանչ, ապա այսօր 11090 կանչ է սպասարկվել»,- ասաց նա։ Ըստ նրա, օրական «Շտապբուժօգնություն»-ը սպասարկում է մոտ 500 կանչ, իսկ հուլիսին` 470-480 կանչ: Պիկը եղել է հուլիսի 6-ին, երբ սպասարկվել է 530 կանչ, իսկ հուլիսի 22-ին, երբ գրանցվել է բավականին բարձր ջերմաստիճան, սպասարկել են 471 կանչ:

Ըստ Թ.Ստեփանյանի, անցյալ տարվա արևահարության 15 դեպքի համեմատ այս տարի գրանցվել է 23 կանչ, սակայն դրանք եղել են ոչ թե քաղաքում շոգի հետևանքով արևահարության և ուշաթափության դեպքեր, այլ հանգստանալիս, հատկապես Սևանում երկար արևի տակ մնալու հետևանքով ջերմելու, ցնցումների մեջ ընկնելու դեպքեր։

Ըստ Ն.Բակունցի, պետք է հիշել, որ արևարյուքը մաշկի որոշակի այրվածք է, ուստի երկար արևի տակ մնալը կարող է խիստ վտանգավոր լինել: Նրա խոսքերով, Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթումը բավական բարձր է նաև ստվերում, ուստի նույնիսկ ստվերում գտնվելով մարդիկ արևահարվում են:

Ինչ վերաբերում է մանկահասակ երեխաներին, ապա մասնագետները խորհուրդ տվեցին, որ ցերեկվա ժամերին նույնիսկ ստվերում մանկահասակ երեխաներին չի թույլատրվում խաղալ կամ զբոսնել: «Ընդհանրապես մայրերը պետք է խուսափեն այդ ժամին երեխաների հետ զբոսնել, շատ կարևոր է, որ ցերեկվա ժամերին երեխաներին քնեցնեն: Ի դեպ, ծերերին նույնպես խորհուրդ է տրվում այդ ժամերին քնել, իսկ եթե չեն կարողանում, գոնե պետք է հանգիստ պառկեն»,- ասաց Ն. Բակունցը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ