Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

ԱՆ-ն զգուշացնում է. շատ հեղուկ օգտագործեք և հնարավորության դեպքում 12:00-ից 17:00-ին արևի տակ մի մնացեք

ԱՆ-ն զգուշացնում է. շատ հեղուկ օգտագործեք և հնարավորության դեպքում 12:00-ից 17:00-ին արևի տակ մի մնացեք

Առողջապահության նախարարության հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ամառվա շոգերից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայնթերի վատ ազդեցությունից, խորհուրդ տվեց խուսափել արևի տակ լինել առավոտյան ժամը 12:00-ից մինչև 17:00-ն:

 

Նրա խոսքով, հիմնականում, ուլտամանուշակագույն ճառագայթներն ավելի վտանգավոր են լինում հուլիս-օգոստոս ամիսներին ու ավելի շատ ազդում են մանուկների, ծերերի ու խրոնիկ հիվանդների վրա:

 

«Մարդու մոտ կարող է առաջանա արևահարություն, արևայրուքներ, մաշկի կարմրություն, այտուցների, բշտերի ձևով արտահայտվի, բայց կարող է հանգեցնել նաև մաշկի տարբեր նորագոյացությունների, որը վտանգավոր է»,-ասաց Ա. Վանյանը: Ըստ նրա, բարձր ջերմաստիճանը, շոգ եղանակը մեծ ազդեցություն է ունենում վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների գործում:

 

Ա. Վանյանը նշեց, որ շոգ եղանակին հարուցիչն ավելի երկար է պահպանում իր կենսագործունեությունը և շատ արագ է տարածվում: Այս առումով, ամենաառաջին խնդիրը փողոցային առևտուրն է: Դրա համար նա առաջարկեց հնարավորինս խուսափել փողոցային առևտրից, ու արագ փչացող սննդամթերքից:

 

Բանախոսը խորհուրդ տվեց շատ հեղուկ օգտագործել, սառը թեյեր, ծարավը շուտ հագեցնող թթվաշ հյութեր, կեֆիր, մածուն, պետք է զերծ մնալ կոֆեին ու շաքար պարունակող հյութերից: Վերջում, բանախոսը նշեց, որ մինչ այժմ շոգի պատճառով վարակներ, կամ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել, իսկ գրիպն ու սուր շնչառական հիվանդությունները նվազում են:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ