Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների համար) կենսակերպի և հիվանդության  միջև կապը չի հաստատվել՝ հնարավոր է դրա համար գիտնականներից ավելի շատ ուսումնասիրություններ են պահանջվում:

Նշենք, թե կենսակերպի ո՞ր գործոնները կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա:

Ալկոհոլ

Ալկոհոլի կիրառումը միշտ բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Առաջին հերթին, այն ազդում է հորմոնային ֆոնի վրա: Բարձրանում է էսթրոգենի և այլ հորմոնների մակարդակը, ինչի ֆոնին էլ ուռուցք է առաջանում:

Բացի այդ, ալկոհոլը հայտնի քաղցկեղածին է: Այն բերում է բջիջների վնասման, որն էլ կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը:

Ֆիզիկական ակտիվություն

Առողջ կենսակերպը և ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:

Սա բացատրվում է նրանով, որ կանոնավոր, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նպաստում են հորմոնների մակարդակի կարգավորմանը: Ինչպես նաև, կան տվյալներ, որոնք վկայում են, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը (ինչպես հիվանդությունից առաջ, այնպես էլ` ախտորոշումից հետո) կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ավելացնում է ապրելիությունը:

Քաշը

Ավելորդ քաշի առկայությունը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը հետդաշտանադադարի շրջանում:

Ճարպակալման հետ կապված, բարձրանում է  ինսուլինի մակարդակը, ինչպես նաև ավելանում է այն հորմոնների քանակը, որոնք խթանում են քաղցկեղի աճը: Բացի այդ,  ճարպային հյուսվածքը և վերջինիս բորոքումը կարող են նպաստել առողջ բջիջներում գենետիկական փոփոխությունների առաջացմանը:

Ընտանիքում վերոնշյալ հիվանդության առկայությունը

Որոշ գեներ (մասնավորապես BRCA1, BRCA2) բարձրացնում են հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն այդպիսի ժառանգական գենետիկական գործոնները պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի ընդամենը 5-10%-ի համար:
 
Կրծքով կերակրում

Երեխային կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Սնուցում

Մեծ քանակությամբ տարատեսակ մրգերով, բանջարեղենով, լոբազգիներով, ամբողջական հացահատիկային մթերքով հարուստ սննդակարգը նպաստում է առողջ քաշի պահպանմանը և, հետևաբար, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազմանը: 

Կարևոր է հիշել

Կրծքագեղձի քաղցկեղն այսօր լավ է ենթարկվում բուժման: Եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում, ապա կանանց 98%-ը կարող է լիովին ապաքինվել: Մի՛ մոռացեք կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտությունները (ԳՁՀ` մինչև 40 տարեկանը և մամոգրաֆիա` 40-ից հետո), որոնց շնորհիվ քաղցկեղը կարելի է ժամանակին ախտորոշել:


Եթե ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ կամ կրծքում առաջացել են կասկածելի պնդացումներ, դիմեք կլինիկական ուռուցքաբաններին: Բուժումը կնշանակվի՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները: Օնկոպլաստիկ վիրահատությունները թույլ են տալիս ո՛չ միայն հեռացնել ուռուցքը, այլ նաև պահպանել կնոջ գրավչությունը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ