Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը:

Մասնագետների կարծիքով, օրվա ժամանակացույցը ծրագրելիս ծայրաստիճան կարեւոր է դա համեմատել կենսաբանական ժամացույցի հետ` լավ արդյունք ստանալու համար:

Գրիպի դեմ պատվաստումն առավել արդյունավետ է կատարել առավոտյան ժամերին` 9.00-11.00-ը: Պատվաստման համար ամենաանհարմար ժամանակը 15.00-ից 17.00-ն է:

«Մեր իմունային համակարգն առավել ակտիվ է առավոտյան: Հետագայում սկսում է «քնել»: Երբեք չի կարելի մոռանալ մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերի մասին` նույնիսկ պատվաստման դեպքում», - պարզաբանել են հետազոտության հեղինակները:

07.00-ն ամենավտանգավոր ժամանակն է նրանց համար, ովքեր միգրենից եւ ռեւմատիզմից են տառապում: Նման մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս զարթուցիչը լարել առավոտյան ութի համար:

08.00-ը իդեալական ժամանակ է ո՛չ միայն արթանանալու, այլեւ երեխա սաղմնավորելու համար: Առավոտյան տղամարդու սպերմատոզոիդներն ավելի ակտիվ են, քան օրվա ցանկացած այլ ժամանակահատվածում: 

09.00-ին օրգանիզմը վերջնականապես արթնանում է, ուղեղը սկսում է լավ աշխատել: Համապատասխանաբար, անհրաժեշտ է այդ ժամանակը նվիրել բիզնես-նախագծի քննարկմանը կամ քննության նախապատրաստվելուն: Սակայն քննությունն ամենից լավ է հանձնել 11.00-ից մինչեւ 12.00-ը: Օրվա այդ ժամանակահատվածում ակտիվանում է կարճաժամկետ հիշողությունը եւ ուժեղանում է կենտրոնացումը: 

12.00-ից 13.00-ը սպորտով զբաղվելու ժամանակն է: Գիտնականները խորհուրդ չեն տալիս ճաշից հետո գնալ մարզասրահ կամ վազքի, որովհետեւ օրգանիզմն արդեն սկսում է քնի պատրաստվել: 

14.00-ին մարդիկ նկատում են, որ ուշադրության կենտրոնացումը վատացել է: Նշանակում է` ժամանակն է քուն մտնելու կամ էլ գոնե մի կես ժամով ուղղակի շեղվելու գործերից: 

18.00-ին մոտ շատերի մոտ սկսվում է «երկրորդ շնչառությունը, գլխում ստեղծագործական գաղափարներ են ծնվում: Եթե վախենում եք դրանք բաց թողնել, ձեռքի տակ նոթատետր պահեք:

19.00-ը իդեալական ժամանակ է տարբեր դեղամիջոցներ ընդունելու համար: Օրգանիզմը լավ կյուրացնի դրանք: Իսկ  20.00-ից մինչեւ 23.00-ը պետք է զգոն լինեն նրանք, ովքեր տառապում են ստամոքսի ցավերից: Կարող է գաստրիտի սրացում սկսվել կամ էլ կույր աղիքի բորբոքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ