Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Գիտնականները հասկացել են, թե ինչպես կարելի է մարդուն ստիպել փոխել կենսակերպը. 1in.am

Գիտնականները հասկացել են, թե ինչպես կարելի է մարդուն ստիպել փոխել կենսակերպը. 1in.am

Պարզվում է՝ իրերի նկատմամբ լայն հայացքն օգնում է ճիշտ արձագանքել քննադատություններին: Դրանից հետո կարևոր է, որպեսզի մարդը հասկանա՝ փոփոխությունները հնարավոր են: Օհայոյի  համալսարանի ուսումնասիրողները մի քանի փորձեր են անցկացրել: Առաջինին 47 կին և 38 տղամարդ է մասնակցել: Կամավորներին երկու խմբերի են բաժանել: Մասնակիցներին խնդրել են լայնորեն մտածել: Իսկ երկրորդ խմբի մասնակիցներին, ընդհակառակը՝ ավելի նեղ մտածել, գրում է Psych Central-ը:

Առաջին խմբին առաջարկել են 20 տարբեր օբյեկտների համար մեկ ընդհանուր կատեգորիա նշել: Իսկ երկրորդ խումբը յուրաքանչյուր առարկայի համար օրինակներ է բերել: Այնուհետև փորձի մասնակիցները հոդված են կարդացել այն մասին, որ արևի լոգանքները մեծացնում են մաշկի քաղցկեղի հավանականությունը: Կամավորներին առաջարկել են արևապաշտպան քսուկներ և այլ միջոցներ օգտագործել: Արևի լոգանքների սիրահարներն ավելի հաճախ են համաձայնել փոխել իրենց վարքագիծը:

Երկրորդ փորձին 133 մարդ է մասնակցել: Առաջին խմբի մասնակիցները կարդացել են, որ արևի լոգանքի քսուկը նվազեցնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը: Իսկ երկրորդ խմբի մասնակիցներն ընթերցել են, որ մաշկի քաղցկեղը ժառանգաբար է փոխանցվոմ և կախված է էթնիկ պատկանելիությունից: Այնուհետև նրանց առաջարկել են մաշկի խնամքի խորհուրդներ կարդալ: Մարդիկ, որոնց ընտանիքներում եղել են մաշկի քաղցկեղի դեպքեր, ավելի երկար են հոդվածը կարդացել, եթե մտածել են, որ սպառնալիքը հնարավոր է նվազեցնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. cafelepota.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ