Առողջ ապրելակերպի հիմունքները
Գիտնականներ. կարելի է գեր, բայց միանգամայն առողջ լինել. news.am
Գիտնականների պնդմամբ, գիրությունը բոլորովին էլ չի խոսում վատ առողջության մասին: Մինչ՝ ավանդական ընկալմամբ, ճարպակալումը ինքնին բժշկական խնդիր է դարձել, վերջերս իրականացված երկու հետազոտություններով վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ կարելի է միաժամանակ ե՛ւ գեր, ե՛ւ կատարյալ առողջ լինել, հաղորդում է NewsMax Health-ը:
Գիտահետազոտական խմբի անդամները ճարպակալման չափման լայն տարածում գտած գործիքի՝ մարմնի զանգվածի ինդեքսի (կշռի եւ հասակի հարաբերակցութունը) փոխարեն, մարդու առողջական վիճակը մի շարք ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական գործոններով չափող Edmonton Obesity Staging System (EOSS) համակարգի օգնությանն են դիմել:
Արդյունքում պարզվել է, որ մարդու բարեկազմությունը, իրանի շրջագիծը, քրոնիկ հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախահակումը եւ մի շարք այլ գործոններ կշռից առավել արդյունավետ են՝ ապագա առողջության եւ մահվան ռիսկի գնահատման հարցում:
«EOSS համակարգի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ բազմաթիվ մարդկանց մոտ գիրությունը բացարձակ առողջությամբ կարող է զուգորդվել», - նշել է Տորոնտոյում գործող Յորքի համալսարանի կինեզիոլոգիայի եւ բժշկական գիտությունների դպրոցի դոցենտ, Applied Physiology, Nutrition and Metabolism ամսագրում նկարագրություն գտած հետազոտության ավագ հեղինակ Ջենիֆեր Կուկը:
Նրա գլխավորությամբ գործող գիտնականները 16 տարի շարունակ 6 հազար գեր ամերիկացիների առողջական վիճակն են ուսումնասիրել եւ վաղաժամ մահանալու ռիսկի՝ նիհար մարդկանց նկատմամբ տարբերությունը վերլուծել:
«Ճիշտ է՝ հավելյալ ճարպերն առավել հաճախ բացասական ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա, սակայն ասվածը ոչ բոլոր դեպքերի համար է ճշմարիտ: Միայն մարմնի կշռով չի կարելի դատողություն անել մարդու առողջության մասին, քանի որ որոշ գեր մարդկանց մոտ նվազագույն առողջական խնդիր անգամ չեք կարող գտնել», - նշել է պրոֆեսոր Կուկը:
Երկրորդ՝ Canadian Medical Association Journal ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները նույնանման եզրակացությունների են հանգել:
Այդուհանդերձ, գիտնականները գտնում են, որ թեեւ հավելյալ քաշի տեր, բայց եւ առողջ մարդիկ իրենց գիրությամբ մտահոգվելու կարիք չունեն, բայց եւ պետք է միջոցներ ձեռնարկեն՝ քաշի հետագա ավելացումից խուսափելու եւ առողջ կենսակերպը պահպանելու համար: Հարկավոր է նաեւ քաշի կտրուկ կորստով, այնուհետեւ վերականգնմամբ բնորոշվող դիետաներից խուսափել, որոնք կարող են հավելյալ գերքաշության, ինչպես նաեւ քաղցկեղից եւ սրտանոթային հիվանդությունից մահացության ռիսկի ավելացման հանգեցնել:
Այնպես որ, եթե առողջ եք, լավագույն տարբերակն այն է, որ քաշի կտրուկ փոփոխություններից խուսափեք:
03.12.2014 Կարդացեք նաև
07.12.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
