Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

«Մահվան ժամացույց». նոր սարքը հաշվարկում է, թե որքան է մնացել ապրելու` հաշվի առնելով կրողի կենսակերպը. tert.am

«Մահվան ժամացույց». նոր սարքը հաշվարկում է, թե որքան է մնացել ապրելու` հաշվի առնելով կրողի կենսակերպը. tert.am

Շվեդ գյուտարարը ժամացույց է նախագծել, որը հաշվարկում է մարդու կյանքի տևողությունը և անգամ կարող է հետհաշվարկ սկսել` մատնանշելով, թե երբ է մահանալու տվյալ անձը:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` «Մահվան ժամացույց» անունը ստացած Tikker գաջեթը ստեղծել է Ֆրեդրիկ Կոլտինգը: Հակադրվելով սարքի հիվանդագին գործառույթին` Կոլտինգն այն անվանել է «Երջանկության ժամացույց» և պնդում է, որ այն նախագծվել է` օգնելու մարդկանց իրենց կյանքից առավելագույնը ստանալ, և ճիշտ օգտագործել իրենց մնացած ժամանակը:

 

Tikker-ը գործի գցելու համար այն կրողը հարցաթերթիկ է լրացնում` տեղեկություն մուտքագրելով իր բժշկական պատմության մասին` ներառելով ալերգիաներն ու հիվանդությունները: Սարքը կրողը տեղեկացնում է նաև, թե երբ է ծխում, խմում, կամ թե արդյոք քաղցկեղի, շաքարախտի կամ այլ հիվանդությունների որևէ դեպք եղել է իր ընտանիքում:

 

Կրողը պատասխանում է նաև այն հարցին, թե որքան է մարզվում, որքան է կշռում, և այս բոլոր թվերի արդյունքում հաշվարկ է կատարվում, որից հանվում է կրողի տարիքը` կանխատեսելու մահվան ամսաթիվը: Այդ ամենից հետո Tikker-ը, որն աշխատում է նաև որպես սովորական ժամացույց, սկսում է հետհաշվարկը:

 

Այժմ սարքը հասանելի է 49.99 դոլարով` առցանց վաճառքում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ