Առողջ ապրելակերպի հիմունքները
Լինել սեքսուալ՝ չի նշանակում առողջ լինել, կամ` վտանգավոր ներքնազգեստ
Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր աղջիկ փորձում է հակառակ սեռի համար ինչքան հնարավոր է գրավիչ երևալ: Եվ դա տարօրինակ չէ, չէ՞ որ, ինչպես ցույց են տալիս աշխարհի վիճակագրությունները, կանայք կազմում են բնակչության մեծամասնությունը, ի տարբերություն տղամարդկանց:
Այդ պատճառով էլ նրանց հետ դերերով փոխվելու անհրաժեշտություն է առաջանում, դառնում են նվաճողներ, իսկ տղամարդիկ զոհի դերում են հանդես գալիս:
Սեքսուալ լինելու համար աղջկան բավական չէ միայն լավ տեսք ուենալ, հիանալի դեմքի գույն, հիասքանչ մազեր և շատ այլ առավելություններ: Դրա հետ մեկտեղ մենք բոլորս ցանկանում ենք նորաձև և ոճային հագնվել: Եթե միայն այդ կանոնը վերաբերեր արտաքին հագուստին, դժբախտության միայն կեսը կլիներ, բայց նորաձևությունը հասել է նաև ներքնազգեստին: Ինչու՞մ է կայանում ստրինգերի, կիսավարտիք-շորտերի, ձգված կիսավարտիքների և կրծկալների վտանգը: Եկեք պարզաբանենք:
Լոս-Անջելեսում գինեկոլոգ Լայզա Մասթերսոնը երկար ժամանակ ուսումնասիրել է կիսավարտիքների ազդեցությունը կանանց առողջության վրա և եկել այն եզրակացության, որ գործնականում սեքսուալ ներքնազգեստը վնասում է օրգանիզմին: Ավելի ուշ նրա հետ համաձայնել են այլ բժիշկ-գինեկոլոգներ: Ցավոք, արդեն ուշ էր, քանի որ ստրինգային նորաձևությունը գրավել էր ողջ աշխարհը: Ամենավնասակարը ձգված կիսավարտիքներն են, դրանք խախտում են արյան բնական շրջանառությունը, որը կարող է հանգեցնել անպտղության կամ այլ պտղաբերական օրգանների վրա վնասակար ազդեցությունների: Դրանք կրել, այնուամենայնիվ, կարելի է, բայց ոչ ավելի քան օրվա մեջ 5 ժամ, ընդ որում ոչ ամեն օր, այլ հատուկ դեպքերում:
Այնուհետև, ըստ վնասակարության աստիճանի, հաջորդում է բոլորի կողմից սիրված ստրինգերը: Եթե առանց ստրինգերի կյանքը ձեզ համար անտանելի է, ապա այստեղ կա ընտրության հնարավորություն: Եթե ընտրել ստրինգեր` ետևից բարակ թելիկով, այդ դեպքում դուք էականորեն նվազ վնաս եք հասցնում ձեր առողջությանը, որը չի կարելի ասել լայն և ձգվող ժանյակե շորտիկների համար: Նման ներքնազգեստը ճնշում է և հանգեցնում տարբեր հիվանդությունների. որպես հետևանք կարող է առաջացնել թութք, որը, համաձայնեք, շատ բարձր գին է գրավիչ տեսքի համար: Կիսավարտիք-շորտերը, թվում է, չեն ձգում, բայց դրանցում թաքնվում է մեկ այլ վտանգ: Նրանք ձգում են ինտիմ գոտու չափազանց մեծ հատված, որով անմիջականորեն խախտում են բնական օդափոխությունը, որի հետևանքով էլ առաջանում է կաթնախտ և տհաճ հոտեր:
Առանց բացառության, բոլոր վերոնշյալ տարբերակներին միավորում է մեկ այլ թերություն` նրանց պատրաստման համար օգտագործված նյութը: Սեքսուալ և նորաձև ներքնազգեստների 98%-ը կարվում են արհեստական և այլ քիմիական նյութերից պատրաստված կտորներից, որոնք արգելակում են օդի մուտքը և դրանով իսկ նպաստում խոնավ և տաք միջավայրի ստեղծմանը, իսկ դա, ինչպես հայտնի է, դրախտային պայման է միկրոօրգանիզմների համար:
Հաջորդ խիստ քննարկվող կանացի ատրիբուտը կրծկալն է: Նրանց բոլոր տեսակները շուրջօրյա կրելու դեպքում վտանգավոր են: Բժիշկները խորհուրդ են տալիս հանել գոնե քնի ժամանակ: Ամենավտանգավոր համարվում են «ոսկրիկներով» և կուրծքը բարձրացնող կրծկալները: Ոսկրիկներով կրծկալը լրացուցիչ ճնշում է կրծքի ներքին հատվածը, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, կան մեծ քանակությամբ անոթներ և ավշային հանգույցներ, իսկ ոչ ճիշտ ընտրված ոսկրիկների ձևերը փոխում են ձեր կրծքի բնական ձևը: Ոսկրիկներով և բարձրացնող կրծկալները սպառնում են կաթնագեղձի քաղցկեղի և այլ չարորակ գոյացությունների ձևավորմանը:
Ճնշող ներքնազգեստը անտանելի է կրելու համար: Եթե մեկուկես ժամից ձեզ մոտ փոսվիկներ առաջանան մեջքի շրջանումա, թևատակերում կամ ուսակապերից` ուսերի վրա, շտապ փոխեք կամ թուլացրեք հատուկ կարգավորիչների օգնությամբ: Մի ծուլացեք հոգ տանել ձեր կանացի գեղեցկության հետ նաև առողջության մասին, քանի դեռ ուշ չէ, չէ՞ որ տարիների ընթացքում այն այսպես թե այնպես կորչում է…
27.09.2012 Կարդացեք նաև
07.12.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
