Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Ի՞նչ գիտենք «կյանքի ժամերի» մասին

Ի՞նչ գիտենք «կյանքի ժամերի» մասին

Մենք սովոր ենք ապրել ժամերով: Կա անկողին մտնելու ու արթնանալու, ճաշելու և աշխատանքի գնալու ժամանակ:  Չխճճվելու համար էլ մարդկությունը  հորինել է ժամացույց ու հպարտացել դրանով: Սակայն դժվար թե անանուն հեղինակը մտածած լիներ, որ այնքան էլ ինքնատիպ չէ իր հայտնագործությամբ, քանի որ բնությունն  ունեցել է և ունի իր «ժամանակացույցը»` մեր օրգանիզմը:

Մեզ թվում է, թե երբ  քնում ենք, մեր օրգանիզմը շարունակում է «լրիվ թափով» աշխատել: Սխալվում ենք: Իմաստուն բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ «ժամանակից շուտ» մաշվելուց պաշտպանի: Չէ՞ որ յուրաքանչյուր մեխանիզմ, որն անընդհատ է աշխատում, շուտ է հնանում ու շարքից դուրս գալիս: Այդ մաշվածությունից պաշտպանելու  նպատակով էլ  օրվա տարբեր ժամերին այս կամ այն  օրգանը տարբեր «հզորությամբ» է աշխատում:  Իրար հերթափոխում են. մեկն աշխատում է, մյուսները` հանգստանում: Եվ միայն սթրեսի ժամանակ է մեր օրգանիզմն աշխատում լրիվ թափով` բոլոր ուժերն ուղղելով ինքնապահպանմանը:

Ահա մեր օրգանիզմի աշխատանքային գրաֆիկը

1-3-ն աշխատում է լյարդը, 3-5-ը` թոքերը, 5-7-ը` հաստ աղիքը, 7-9-ը` ստամոքսը, 9-11-ը`  փայծաղն ու ենթաստամոքսային գեղձը, 11-13-ը` սիրտը, 13-15-ը` բարակ աղիքը,15-17-ը` միզապարկը, 17-19-ը` երիկամները, 19-21-ը` գլխուղեղը, 21-23-ը` ողնուղեղն ու ողնաշարը, 23-1-ը` լեղապարկը:

Այս գրաֆիկն իմանալով` կարելի է ախտորոշել սեփական օրգանիզմն ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել: Գուցե նկատած լինեք, որ օրվա տարբեր ժամերին մեր ինքնազգացողությունն էլ տարբեր է: Ոմանք էներգիայի հոսք են զգում առավոտյան, մյուսների համար  արգասաբեր է ցերեկը, իսկ ոմանք էլ բոլոր գործերը հետաձգում են երեկոյան: Հաճախ ենք  այս տատանումները վերագրում եղանակին կամ պայմանական բաժանմանը` արտույտների ու բուերի: Սակայն բացատրությունն ավելի շուտ մեր օրգանիզմի ռիթմն է: Էներգիայի հոսքն ամեն օր նույն ժամին կարելի է բացատրել այն բանով, որ մեր  կոնկրետ, ժամին համապատասխանող օրգանն իր վրա է կրում ողջ օրգանիզմի աշխատանքը: Նշանակում է ներդաշնակությունն  օրգանիզմում խախտված է: Աշխատանքը բոլոր օրգանների փոխարեն կատարում է մեկը, իսկ մյուս օրգանները մակաբույծի նման «գլուխ են պահում»: Այդ դեպքում կարելի է մնացած օրգանները մաքրել թե՛ ֆիզիկապես, թե՛ էներգետիկ առումով, ազատել աղբից ու կարգավորել դրանց աշխատանքը:

Իսկ ուժերի կտրուկ հատնումը  որոշակի  ժամին խոսում է տվյալ օրգանի աղտոտվածության կամ էլ հիվանդության մասին: Տվյալ դեպքում նշանակում է, որ հենց այդ օրգանն է նորոգման կարիք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր «հիվանդին»,գուցե այդպիսով կարողանաք կանխարգելել լուրջ հիվանդությունը:

Ինչ վերաբերում է օրգանները մաքրելուն, ապա այդ միջոցների մասին  հասուն գրականություն կա, սակայն նշենք, որ տվյալ օրգանի մաքրությունը չպետք է համապատասխանի այդ օրգանի ակտիվության ժամերին: Օրինակ` չի կարելի ստամոքսը մաքրել վաղ առավոտյան կամ երիկամները` երեկոյան: Այդ ժամերին դրանք պատասխանատու են ողջ օրգանիզմի համար ու «իրենցով զբաղվելու» ժամանակ չունեն:

Սիրեցեք ձեզ, լսեք ինքներդ ձեզ, ձեր օրգանիզմին` ամենակատարյալին բոլոր մեխանիզմներից, լսեք նրա պահանջներն ու այդ դեպքում կկարողանաք երկար պահպանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու առողջությունը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա
10 բան, որոնք խլում են օրգանիզմի ուժերը. 1in.am
10 բան, որոնք խլում են օրգանիզմի ուժերը. 1in.am

Քրոնիկ հոգնածությունը ժամանակակից մարդկանց հիվանդությունն է: Կան բաներ, որոնք ուղղակի խլում են մարդու ուժերը: Ստորև ներկայացնում ենք դրանցից 10-ը...

Քաղցկեղից պաշտպանվելու 10 պարզ միջոց. 1in.am
Քաղցկեղից պաշտպանվելու 10 պարզ միջոց. 1in.am

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` հաջորդ երկու տասնամյակների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվն աշխարհում կմեծանա 70 տոկոսով: Ներկայում ամենամահաբերը տղամարդկանց շրջանում...

Օրը լավ սկսելու 9 սովորություն առավոտյան. 1in.am
Օրը լավ սկսելու 9 սովորություն առավոտյան. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է առավոտյան 9 սովորություն կյանքը դեպի լավը փոխելու համար...

10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի. 1in.am
10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի. 1in.am

Healthinfo.ua-ը ներկայացնում է 10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի...

Ծերություև և երկարակեցություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ