Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Երևանի ԲՈՒՀերում սովորող ուսանողական երիտասարդության առողջական վիճակի ուսումնասիրություն (Նախնական արդյունքների համառոտ հաղորդագրություն Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵՊՃՀ) ուսանողների օրինակով)

Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց առաջացման ռիսկի գործոնների դեմ պայքարը հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերակա խնդիրներից մեկը։

 

Ընդ որում, ԱՀԿ քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ռազմավարության համաձայն, մեծ նշանակակություն է տրվում տվյալ հիվանդությունների և դրանց ռիսկի գործոնների վաղ հայտնաբերմանն ուղղված միջցառումներին։ Դա պայմանավորում է երիտասարդ սերնդի առողջական վիճակի հսկողության և ուսումնասիրության անհրաժեշտությունը, որովհետև ակնհայտ է, որ քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններն իրենց արմատները գցում են մանկության և առավել ևս երիտասարդության տարիներին [13,14,16]։ 

 

Քանի որ ուսանողությունը հանդիսանում է երկրի ներուժը և կազմում երիտասարդ բնակչության զգալի հատվածը, ապա, ԱՀԿ ռազմավարության հանձնարարականների համաձայն` նպատակահարմար է սկսել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրությունները հենց այս խմբից։ Նման մոտեցման արդիականությունը կայանում է նաև նրանում, որ ուսանողությունը հասարակության այն առանձնահատուկ խումբն է, որը բացի շրջակա միջավայրի ընդհանուր գործոնների ազդեցությունից, ենթարկվում է նաև ԲՈՒՀական կյանքին բնորոշ համալիր գործոնների` նոր աշխատանքային գործունեության, մեծ ինֆորմացիոն դաշտի առկայության, սոցիալական միջավայրի և կյանքի պայմանների փոփոխության և այլ ազդեցություններին։ Այդպիսով, ԲՈՒՀում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով և օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ, որն ի վերջո կարող է հանգեցնել օրգան-համակարգերի գերբեռնվածության` պատճառ դառնալով տարբեր ախտաբանությունների և հիվանդությունների զարգացմանը [8,10,12]։ 

 

Ուսանողների առողջության վերահսկման հարցում շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կարևոր դեր են խաղում հատուկ ուսանողական պոլիկլինիկաները, որոնց բժշկական ծառայությունները ներառում են ԲՈՒՀ ընդունվող ուսանողների պարտադիր կանխարգելիչ զննումների իրականացումը, ինչպես նաև համալիր հետազոտություններ, որոնց արդյունքում, հայտնաբերված ախտաբանություններով ուսանողները ընդգրկվում են դիսպանսեր հսկողության համակարգում։ Սակայն, հարկ է նշել, որ ուսանողական պոլիկլինիկայի կարողությունները ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում բավարար չեն ամբողջ ուսանող երիտասարդությանը կանխարգելիչ միջոցառումներում ընդգրկելու համար, ինչպես նաև, նախատեսված չեն մի շարք ախտաբանությունների հայտնաբերման համար, որի հետևանքով, վերջիններն ուշադրությունից դուրս են մնում` դառնալով քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման նախադրյալներ [6,11,15]։ 

 

Հայաստանում առավել ևս արդիական է ուսանողների միջև առողջական վիճակի ուսումնասիրությունների իրականացումը, քանի որ ժամանակակից հայրենական մասնագիտական գրականության մեջ չափազանց փոքրաթիվ են հայ ուսանողների առողջական խնդիրներին առնչվող աշխատանքները [1,2-5,7,9]։

 

Այդ պարագայում, 2008թ. մեր կողմից նախաձեռնվեց ուսանողների առողջական վիճակի, հատկապես, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություների նախադրյալները հանդիսացող, Հայաստանում քիչ ուսումնասիրված ախտաբանություների և դրանց առաջացման ռիսկի գործոնների տարածվածության հետազոտման ծրագիր, որի մի մասը իրականացվում է «Գլխացավի համախտանիշը Երևանի ուսանողական երիտասարդության միջև (կլնիկաէպիեմիոլոգիական վերլուծություն, ռիսկի գործոններ և կյանքի որակ)» ՀՀ ԱՆ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման թեմայի շրջանակներում [2,3,9]։ Հետազոտության մեջ, որը ներկայում գտնվում է իրականացման ընթացքում, նախատեսված է ընդգրկել Երևան քաղաքի մի շարք պետական և ոչ պետական ԲՈՒՀերի բոլոր կուրսերում սովորող ուսանողներին (ընտրանքը` 3800 – 4000)։ Հոդվածը հանդիսանում է համառոտ հաղորդագրություն այդ ուսումնասիրության նախնական արդյունքների վերաբերյալ, որոնք ստացվել են առայժմ մեկ ԲՈՒՀի (Երևանի պետական ճարտարագիտական համալսարան (ԵՊՃՀ)) տվյալների վերլուծության հիման վրա։ 

 

Հետազոտության նպատակն է՝ բնութագրել երիտասարդների առողջական վիճակը՝ Հայաստանում մի շարք քիչ ուսումնասիրված ախտաբանությունների և հիվանդությունների, դրանց ռիսկի գործոնների տարածվածությունը Երևանի ԲՈՒՀերում սովորող ուսանողների շրջանում ուսումնասիրելու միջոցով։

 

Խնդիրներն են՝ 

 

  1. Հայտնաբերել ուսանողների կողմից հաղորդվող մի շարք ախտաբանական նշանների տարածվածությունը և կառուցվածքը` հարցման միջոցով։
  2. Հայտնաբերել ախտաբանությունների առկայությունը և տարածվածությունը կլինիկական հետազոտման եղանակով` զննման և, այնուհետև, ավելի մանրակրկիտ լաբորատոր և գործիքային քննությունների միջոցով։ 
  3. Որոշել ախտաբանությունների զարգացման ռիսկի գործոնների, մասնավորապես՝ ծխախոտի օգտագործման, ավելորդ քաշի, թերսնուցման և այլնի տարածվածությունը և նրանց ազդեցությունը ուսանողների առողջական վիճակի վրա։ 


Նյութեր և մեթոդներ


Հետազոտությունը անցկացվել է երկու փուլով։

 

Առաջին հարցումային փուլը իրականացվել է միջազգային համաճարակաբանական հետազոտությունների անցկացման բոլոր պահանջներին համաձայն մշակված և, նախքան ԵՊՃՀ-ի ուսանողների միջև կիրառելը, հավաստիության թեստավորման փուլ, այսինքն Երևանի մեկ այլ ԲՈՒՀ-ի 50 ուսանողների շրջանում, այսպես կոչված, պիլոտային հետազոտություն անցած հարցաթերթի միջոցով։ Հարցաթերթը բաղկացած է 30 կետից, որոնցից յուրաքանչուրը պարունակում է որևէ առողջական խնդրի բացահայտմանն ուղղված հարցեր իրենց պատասխանների տարբերակներով։ 

 

ԲՈՒՀում սովորող ուսանողների ընդհանուր քանակից ելնելով, կատարվել է ընտրանքի ծավալի որոշում (ԲՈՒՀի ուսանողների 10%-ը)։ Պատահական կերպով ընտրվել են ԲՈՒՀի 5 ֆակուլտետներ, որոնցում տարածվել են 1295 հարցաթերթեր։ Տվյալ քանակը որոշվել է` հաշվի առնելով արձագանքման հավանական ցուցանիշը, որպեսզի ուսանողների ընտրանքը կազմի ոչ պակաս, քան 1000։ 

 

Երկրորդ՝ զննման փուլին մասնակցել են այն ուսանողները, որոնք ընտրվել են հարցաթերթերի վերլուծության արդյունքում` տվյալ հետազոտության նպատակային ծրագրում ներառված մի շարք առավել քիչ ուսումնասիրված խնդիրների մասին վկայող իրենց կողմից հաղորդած ախտանշանների հիման վրա։

 

Երկրորդ փուլում իրականացվել են՝ ֆիզիկական ցուցանիշների որոշում, մաշկի և լորձաթաղանթների ստուգում, հենաշարժական ապարատի զննում հատուկ գործիքային եղանակներով, սրտի, թոքերի, մարսողական և միզասեռական օրգանների զննում, նյարդաբանական վիճակի որոշում և ալերգաբանական քննություն` մաշկային ալերգիկ սկարիֆիկացիայի և prick-prick փորձերի եղանակներով։

 

Եվ, վերջապես, երրորդ լաբորատոր-գործիքային քննությունների փուլում, որը ներկայում իրականացման ընթացքում է, մասնակցում են զննման արդյունքում հայտնաբերված, ավելի լուրջ առողջական խնդիրներ, կամ դրանց առկայության առումով կասկածելի ախտանիշներ ունեցող ուսանողները։ Այս փուլում կատարվում են` արյան ընդհանուր և բիոքիմիական, իմունաբանական, կղանքի մանրէաբանական և այլ լաբորատոր հետազոտույուններ` ըստ ցուցումների, ինչպես նաև, դոպլերոգրաֆիկ, էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ, ողնաշարի ռենտգենոգրաֆիկ, նեյրոօֆտալմոլոգիական, օտոնյարդաբանական, կոնյունկտիվայի բիոմիկրոսկոպիկ, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային և այլ գործիքային հետազոտւթյւններ` նույնպես, ըստ ցուցումների։

 

Վիճակագրական մշակումը և վերլուծությունը կատարվել է SPSS 13.0 for Windows համակարգչային ծրագրի օգնությամբ։ Տվյալների հավաստիությունը համապատասխանում է 95% (p=0.05)։

 

Արդյունքներ և քննարկում


Հետազոտությանը ընդհանուր առմամբ մասնակցել է ԵՊՃՀ-ի 5 ֆակուլտետների բոլոր կուրսերի հայազգի 1.119 ուսանող, որոնցից 662 (59.1%) տղաներ և 457 (40.9%) աղջիկներ, ինչը արտացոլում է ԲՈՒՀի թե քանակական, թե սեռական կազմը, այսինքն ընտրանքը լիովին ներկայացուցչական է։ 


Հարցման արդյունքներ


Այսպիսով, 1295 տարածված հարցաթերթիկներից, վերադարձվել է 1119 լրացված և գնահատման համար լիովին պիտանի հարցաթերթիկ։ Արձագանքումը կազմել է 86.4%։ Նախնական վերլուծության արդյունքում պարզվել է, որ հարցվածների գրեթե 85%-ը ունեն որևէ ախտաբանական նշան։ Արական (Ա) և իգական (Ի) սեռի ուսանողների կողմից առավել հաճախ դրական պատասխաններ են տրվել աղյուսակ 1 - ում ներկայացված նշանների առկայության վերաբերյալ։ 

 

Աղյուսակ 1. Ախտաբանական նշանների տարածվածությունը` ըստ ուսանողների կողմից հաղորդված տվյալների


 

 

Ախտանիշներ

Դրականպատասխաններ, բացարձակթվեր

Տարածվածություն, %

(ընդհանուր` n=1119-ից,

արական` n=662-ից,

իգական` n=457-ից)

ընդ

Ա

Ի

ընդ

Ա

Ի

Քթայինշնչառությանխանգարումներ

296

159

137

26.5

24.0

30.0

Հաճախակիգլխացավեր

287

117

170

25.6

17.7

37.1

Հոգնածություն

280

119

161

25.0

18.0

35.2

Հաճախակիմրսածություն

197

108

89

17.6

16.3

19.5

Նյարդայնություն

196

94

102

17.6

14.2

22.4

Ծակոցներսրտիշրջանում

157

77

80

14.0

11.6

17.6

Արյունահոսություններլնդերից

148

37

109

13.2

5.6

23.8

Մաշկայիննշաններ

142

57

85

12.7

8.6

18.6

Շնչականխանգարումներ

103

66

37

9.2

10.0

8.1

Մեջքիցավեր

101

46

55

9.0

6.9

12.0

Մարսողականխանգարումներ

99

38

61

8.8

5.7

13.4

Մազաթափություն

98

41

57

8.8

6.2

12.4

Մշտապեսսառածվերջույթներ

96

33

63

8.6

4.9

13.8

Գլխապտույտներ

94

46

48

8.4

7.0

10.5

Քթայինարյունահոսություններ

60

47

13

5.4

7.1

2.9

Հոդացավեր

45

19

26

4.0

2.9

5.7

Մկանայինկծկումներ

43

30

13

3.8

4.5

2.9

 

Ինչպես երևում է, ախտանշաններից առաջատարներն են` քթային շնչառության խանգարումները, հաճախակի գլխացավերը և հոգնածությունը, որոնք հիմնականում փոխկապակցված են և արտացոլում են ուսանող երիտասարդությանը բնորոշ կենսակերպի ազդեցությունը։ Մասնավորապես, քթային շնչառության խանգրումների այսչափ տարածվածությունը պայմանավորված է քթի միջնապատի թեքվածության, քթի պոլիպների առկայությամբ, ինչպես նաև կրում է ալերգիկ բնույթ, հանդիսանալով ալերգիկ ռինիտի կլինիկական ախտանիշներից մեկը։ Հատկանշական է, որ առկա համաճարակաբանական տվյալների համաձայն, ալերգիկ ռինիտի տարածվածության առավել բարձր թվերը գրանցվում են 18-24 տարեկան երիտասարդների շրջանում, որոնց թվում են նաև ուսանողները [5]։ 

 

Ինչ վերաբերվում է գլխացավերին, ապա տվյալ հետազոտությանը նախորդած, «Գլխացավի համախտանիշը Երևանի ուսանողական երիտասարդության միջև (կլնիկաէպիեմիոլոգիական վերլուծություն, ռիսկի գործոններ և կյանքի որակ)» գիտական թեմայի շրջանակներում իրականացված մեկ այլ հետազոտության համաձայն, ուսանողական հատուկ պոլիկլինիկայում պարտադիր կանխարգելիչ զննումներ անցնող առաջին կուրսի ուսանողների կողմից նշված գլխացավերի հիմնական պատճառներն են` լարվածությունը, տեսողության խնդիրները, ինչպես նաև ողնաշարի պարանոցային հատվածի շեղումները, ինչը առավել բնորոշ է տվյալ հասակի և սոցիալական կարգավիճակի երիտասարդներին, թեպետ ցեֆալգիաները կարող են լինել նաև ուղեղանոթային, միգրենոզ և այլ բնույթների [2,3,9]։ 

 

Հարցման տվյալների վերլուծության արդյունքում բացահայտվել է նաև, որ ախտանիշների տարածվածության կառուցվածքում առկա են որոշակի սեռային տարբերություններ։ Թեպետ, ցուցանիշների մեծ մասը ավելի տարածված են աղջիկների շրջանում, ինչը կարող է պայմանավորված լինել ոչ թե իրական պատճառներով, այլ աղջիկներին բնորոշ ավելի բարձր կազմակերպվածությամբ և հարցաթերթերի լրացմանն ավելի պարտաճանաչ մոտեցմամբ, այնուամենայնիվ, կան ախտանշաններ, որոնք զգալիորեն ավելի հաճախ են նշվում տղաների կողմից, օրինակ` քթային արյունահոսություններ, շնչական ախտանշաններ, մկանային կծկումներ, ինչը, հաշվի առնելով վերոնշված հանգամանքը, հավանաբար արտացոլում է իրական պատկերը։ Այն ցուցանիշները, որոնք էականորեն ավելի բարձր են աղջիկների շրջանում, օրինակ` քթային շնչառության խանգարումներ, հաճախակի գլխացավեր, հոգնածություն, նյարդայնություն, ծակոցներ սրտի շրջանում, արյունահոսություններ լնդերից, մաշկային նշաններ, մարսողական խանգարումներ, մազաթափություն, մշտապես սառած վերջույթներ, նույնպես կարելի համարել իրականությանը մոտ։ Ավելի դժվար է կողմնորոշվել այն ցուցանիշների վերաբերյալ, որոնք քիչ չեն տարբերվում (5%-ից պակաս), քանի որ պարզ չեն այդ տարբերությունների պատճառները։

 

Հարցվածների 19.0% (n=213) նշել են ախտորոշված քրոնիկ հիվանդություններ, այդ թվում 5.7%-ը (n=64) մեկից ավելի, որոնցից առավել հաճախ նշվել են նշիկների, հարքթային ծոցերի բորբոքումները, ստամոքս-աղիքային հիվանդությունները և այլն։ Հարցվածների 15.4% (n=172) տարել են վիրահատություններ, այդ թվում 4.2%-ը (n=47) մեկից ավելի, որոնցից առավել հաճախ նշվել են նշիկների և կույր աղիքի որդելունի հեռացման վիրահատությունները։

 

Բացի ախտանշաններից հարցումը թույլ է տվել բացահայտել քրոնիկ հիվանդությունների զարգացման որոշ ռիսկի գործոնների տարածվածությունը։ Այսպես օրինակ, ծխախոտի ամեն օր օգտագործումը կազմել է ընդհանուր առմամբ 31.5%։ Պետք է նշել, որ այս թիվը գրեթե ամբողջովին ներկայացնում է ծխախոտի օգտագործումը ուսանող տղաների շրջանում։ Առավել հատկանշական է ծխելու տարածվածության վերլուծությունը ըստ տարիքային խմբերի, որի արդյունքում հայտնաբերվում է զգալի աճ։ Այսպես, եթե 16-17 տարեկանների միջև այդ ցուցանիշը 24.3% է, ապա հաջորդ 18-19 տարիքային խմբում այն արդեն կազմում է 34.5%` հասնելով 39.7% 20 և ավելի տարեկանների միջև, ինչը երևում է գծապատկեր 1-ում։ 

 

Գծապատկեր 1. Ամեն օր ծխախոտի օգտագործման տարածվածությունը ԵՊՃՀ արական սեռի ուսանողների շրջանում` ըստ տարիքի 

 

Զննման արդյունքներ 


Ուշադրության արժանի ախտաբանական նշաններ հաղորդած 449 ուսանողներից 441-ի (98.2%) դեպքում այդ նշանները հաստատվել են և 357-ի դեպքում (79.5% զննվածներից և 31.9% հետազոտությանը մասնակցած ուսանողների ընդհանուր քանակից (n=1119)) դրանք ունեցել են ախտորոշիչ նշանակություն նպատակային ծրագրում ընդգրկված ախտաբանական վիճակների համար, որոնց կառուցվածքը հետևյալն է՝

 

  • հենաշարժողական համակարգի խնդիրներ, այդ թվում` ողնաշարի շեղումներ, ոտքերի ասիմետրիաներ, հարթաթաթություն
  • նյարդային համակարգի խնդիրներ, այդ թվում` գլխացավով և գլխապտույտով ուղեկցվող ախտաբանական վիճակներ 
  • ալերգիկ վիճակներ, այդ թվում` ռեսպիրատոր և մաշկային ալերգոզներ, սննդային ալերգիա
  • նյութափոխանակության խանգարումներ, այդ թվում` մարմնի ավելորդ քաշ, ճարպակալում, թերսնուցում (վիտամինամիներալային անբավարարություն) և այլն։

 

Հարկ է նշել, որ հայտնաբերված ախտաբանական վիճակներ ունեցող զննված ուսանողներից միայն 177-ն (49.7%) է երբևիցե դիմել բժշկի իրենց մոտ առկա խնդիրների կապակցությամբ, այդ թվում նաև ուսանողական պոլիկլինիկա, որտեղ այդ ուսանողների մի մասը գտնվում է դիսպանսեր հսկողության տակ (n=32, 18.1%) տարբեր քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշմամբ։ 

 

357 ուսանողներից 128-ը (35.9%), իրենց մոտ առկա ախտաբանությունների ավելի հստակ ախտորոշման և բուժման նպատակով, ուղեգրվել են մասնակցելու մանրակրկիտ լաբորատոր և գործիքային քննություններին, որոնք ներառված չեն ուսանողական պոլիկլինիկայի կողմից մատուցվող ծառայություններում։ 

 

Եզրակացություն


Հետազոտության երկու փուլերի տվյալները խոսում այն մասին, որ ուսանողների առողջական վիճակը բարվոք չէ, թե ընդհանուր առումով, թե մեր կողմից նախատեսված նպատակային ախտաբանությունների և դրանց ռիսկի գործոնների հայտնաբերման տեսակետից։ Ցածր է ուսանողների, իրենց մոտ առկա ախտանիշների կամ արդեն իսկ զարգացած ախտաբանական վիճակների կապակցությամբ բժշկի դիմելու ցուցանիշը, ինչը արտահայտվում է նաև այն հանգամանքով, որ թեպետ 128 ուսանող ուղեգրվել են լաբորատոր և գործիքային քննություններ անցնելու համար, սակայն, քանի որ կլինիկական հետազոտման այդ փուլը իրականացվում է կամավոր սկզբունքով, ուսանողների արձագանքումը բարձր չէ։ 

 

Մինչ դեռ, տվյալ լաբորատոր-գործիքային քննությունների փուլը, որը ներկայում անցկացման ընթացքում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական բազաներում, թույլ կտա վերջնականապես հստակեցնել ուսանողների մոտ առկա առողջական վիջակի շեղումները և կատարել ոչ միայն դրանց անմիջական կանխարգելումն ու բուժումը, այլև ստացված բնութագրերի հիման վրա մշակել առավել արդյունավետ բուժ-կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես, մեր նպատակային ծրագրում ներառված ախտաբանական վիճակների ու հիվանդությունների, ինչպես նաև դրանց ռիսկի գործոնների վերաբերյալ։ 

 

Այսպիսով, հետազոտության վերջնական արդյունքները կամփոփվեն մանրամասն հետազոտման ուղեգրված ուսանողների տվյալները ստանալուց հետո և կհրատարակվեն ծրագրով նախատեսված բոլոր ԲՈՒՀ-երում հետազոտությունը ավարտելուն պես, ընդհանուր ամփոփիչ հաղորդագրության տեսքով։ 

 

Գրականություն


  1. Խաչիկյան Ն.Զ. Երևան քաղաքի ԲՈՒՀերում սովորող ուսանողների առողջական վիճակի հիգիենիկ գնահատականը. Ատենախոսության սեղմագիր. Երևան, 2009; 144 էջ. 
  2. Авакян А.Г. Оценка здоровья студентов Еревана, страдающих головными болями. Сборник материалов VIII национального научно-медицинского конгресса "Здоровье человека" под девизом "Армения-Россия-медицина без границ" (с международным участием). НИЗ МЗ РА. Ереван, 2009; 96-97.
  3. Авакян А.Г., Тунян Ю.С., Авакян М.Н. Распространенность головной боли среди студентов (предварительные результаты исследования). Юбилейный сборник материалов VII национального научно-медицинского конгресса "Здоровье человека", посвященного 50-летию НИЗ им. акад. С. Х. Авдалбекяна МЗ РА (с международным участием), 5-7 ноября 2008 г. НИЗ МЗ РА, Ассоциация общественного здоровья Армении, Гуманитарный фонд "Здоровье человека". Ереван, 2008; 90-92. 
  4. Икиликян Г.А. Медико-социальные аспекты формирования здоровья молодежи (на примере старшеклассников и студентов медицинских колледжей и ВУЗов г.Еревана). Автореф. дисс. работы. Ереван, 2007. - 127 с.
  5. Каликян З.Г., Азарян С.П.  Изучение распространенности аллергического ринита среди студентов, проходящих обязательный профилактический медицинский осмотр. Научно-медицинский журнал, 2008; 4։ 15-19. 
  6. Камаев И.А., Васильева О.Л. Динамика заболеваемости и особенности медицинского обслуживания студентов. Проблемы социальной гигиены, здравоохранения и истории медицины, 2002; 1։ 26 – 29.
  7. Маркарян А.Г. Клинико-эпидемиологическая характеристика состояния здоровья студентов (на примере студентов ЕГМУ). Автореф. дисс. работы. Ереван, 2007.
  8. Маркина Л.Д., Маркин В.В. Современные подходы к оценке и коррекции уровня индивидуального здоровья студентов. Pacific Medical Journal, 2003; 2։ 39-42.
  9. Тунян Ю.С., Авакян М.Н., Мартиросян Г.Р., Авакян А.Г., Авакян В.М., Баклаваджян М.О., Мадатян Н.В. Сосудистые изменения у молодых людей, страдающих цефалгией. Сборник материалов VIII национального научно-медицинского конгресса "Здоровье человека" под девизом "Армения-Россия-медицина без границ" (с международным участием). НИЗ МЗ РА. Ереван, 2009; 222-224.
  10. Ушакова Я.В. Здоровье студентов и факторы его формирования. Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского, 2007; 4։ 197–202.
  11. Шеметова Г.Н., Дудрова Е.В. Проблемы здоровья современной студенческой молодежи и нерешенные вопросы организации лечебно-профилактической помощи. Саратовский научно-медицинский журнал, 2009; 5 (4)։ 526–530.
  12. Hanson, T.L. and Austin, G. Student Health Risks, Resilience, and Academic Performance in California։ Year 2 Report, Longitudinal Analyses. Los Alamitos, CA։ WestEd, 2003. http։//www.wested.org/chks/pdf/api2f.pdf. 
  13. Preventing chronic diseases։ A vital investment. Geneva, World Health Organization, 2005. http։//www.who.int/chp/chronic_disease_report/full_report.pdf.
  14. Prevention and control of non-communicable diseases։ implementation of the global strategy. Geneva, World Health Organization, 2007. http։//www.who.int/whr/2007/en.
  15. Ted W.G. Health problems of college students. Journal of American College Health, 1997; 45 (6)։ 243-251.
  16. Wanless D. Securing good health for the whole population. Final report. London, HM Treasury, 2004. http։//www.hmtreasury.gov.uk/consultations_and_legislation/wanless/

Հեղինակ. Երևանի ԲՈՒՀերում սովորող ուսանողական երիտասարդության առողջական վիճակի ուսումնասիրություն (Նախնական արդյունքների համառոտ հաղորդագրություն Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵՊՃՀ) ուսանողների օրինակով)
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Ուռուցքաբանություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Ես
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Ես
Քայքայվող կենսապոլիմերներ
Քայքայվող կենսապոլիմերներ

Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Օգտակար խորհուրդներ
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am

Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...

ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին
ՀՀ ԱՆ. Գաջեթների կիրառության չարաշահումը հարված է առողջ ապրելակերպի սկզբունքներին

Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...

Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից. oncology.am

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...

Ուռուցքաբանություն
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am
10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն վնասում են ուղեղը...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am
Տարբեր բնույթի զբաղմունքների համար օրվա ամենահարմար ժամերը. news.am

գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...

Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am
Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումից. 1in.am

Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...

Թերապիա
10 բան, որոնք խլում են օրգանիզմի ուժերը. 1in.am
10 բան, որոնք խլում են օրգանիզմի ուժերը. 1in.am

Քրոնիկ հոգնածությունը ժամանակակից մարդկանց հիվանդությունն է: Կան բաներ, որոնք ուղղակի խլում են մարդու ուժերը: Ստորև ներկայացնում ենք դրանցից 10-ը...

Քաղցկեղից պաշտպանվելու 10 պարզ միջոց. 1in.am
Քաղցկեղից պաշտպանվելու 10 պարզ միջոց. 1in.am

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` հաջորդ երկու տասնամյակների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվն աշխարհում կմեծանա 70 տոկոսով: Ներկայում ամենամահաբերը տղամարդկանց շրջանում...

Օրը լավ սկսելու 9 սովորություն առավոտյան. 1in.am
Օրը լավ սկսելու 9 սովորություն առավոտյան. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է առավոտյան 9 սովորություն կյանքը դեպի լավը փոխելու համար...

10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի. 1in.am
10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի. 1in.am

Healthinfo.ua-ը ներկայացնում է 10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի...

Ծերություև և երկարակեցություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ