Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Ո՞վ՝ ի՞նչ հիվանդությամբ կարող է հիվանդանալ

Ո՞վ՝ ի՞նչ հիվանդությամբ կարող է հիվանդանալ

Դեռեւս հնագույն ժամանակներից համաշխարհային բժշկությունը ուղիներ է փնտրում մարդու կյանքը երկարացնելու համար` մտածելով տարբեր քիմիական պրեպարատներ, որոնք այդ պահին ընդամենը թեթեւացնում են հիվանդի վիճակը, բայց միաժամանակ առաջացնում կախվածություն:

 

Մասնագետներից շատերն ընդհանրապես համոզված են, որ մարդն ապրում է թթվածնի ու էներգիայի շնորհիվ, որն արտադրվում է օրգանիզմում` նյութափոխանակության շնորհիվ:

 

Առհասարակ երկրի վրա մարդն ու ցանկացած կենդանի էակ գոյություն ունի կենսական կարեւոր նշանակության շնորհիվ, առանց որի ոչ մի օրգանիզմ չի կարող գոյատեւել: Օրինակ` բացի ֆիզիկական մարմնի հիվանդությունից, գոյություն ունի նաեւ մարդու էներգո-ինֆորմացիոն էություն, որն առաջնային է, իսկ նյութը` երկրորդը:

 

Տիբեթում գտնում են այսպես`«Առողջ հոգում` առողջ մարմին» եւ ոչ թե՝ հակառակը: Շրջանառվող էներգիայի բացակայությունից մարդու մոտ խանգարվում են նյութափոխանակության պրոցեսներն ու իմունային համակարգի աշխատանքը: Իսկ նման դեպքերում թուլանում է օրգանիզմը` ամբողջությամբ կորցնելով դիմադրողականությունը: Օրգանիզմ են սկսում ներխուժել ցանկացած վիրուս ու վարակ: Բնականաբար, այսքանին սկսում է հաջորդել օրգանիզմի վաղաժամ ծերացումը: Իսկ չէ՞ որ մարդը ստեղծված է ապրելու ավելի երկար, քան երեւում է միջին վիճակագրական ցուցանիշներից: Էներգո-ինֆորմացիոն մակարդակը հանգեցնում է ֆիզիկական փոփոխությունների:

 

Մարդու կյանքի ընթացքում, հնարավոր է նաեւ՝ ծննդյան օրից, նրա էներգետիկական օջախներում առաջանում են, այսպես ասած, վակուումային խցաններ: Դրանց գոյացումն ու քանակը կախված են այն բանից, թե ինչպես է մարդը վերաբերվում իր կյանքին, ինչ մտքեր ու զգացումներ ունի: Այսպես օրինակ` մեկ այդպիսի խցանի առաջացումը լեղապարկի օջախի վրա կարող է առաջացնել 32 հիվանդություն:

 

Թույլ էներգետիկային բնորոշ ախտանշաններն են անքնությունը, նեւրոզները, հոգնածությունը, լավատեսության բացակայությունը, զգացմունքայնությունը եւ այլն:

 

Մարդկանց մեծ մասը կյանքի ընթացքում հարմարվում է առողջության հետ կապված բոլոր խնդիրներին եւ կենսական էներգիայի պակասին` վերագրելով տարիքին, եւ էլի շատ գործոնների: Իսկ մաքուր էներգետիկ օջախներով առողջ մարդը երբեք իր մեջ թերզգացության տարր չի փնտրում: Հենց այս պատճառով է, որ մարդկանց մի մասը բավականին երիտասարդ են երեւում, ապրում են երկար ու երջանիկ, իսկ մյուսները` միշտ տառապած են ու հոգսաշատ:

 

Ընդհանրապես, թե մարդը ինչ հիվանդությամբ կարող է հիվանդանալ, որոշվում է նրա ծննդյան վայրից ու ժամանակից: Օրինակ` մարտի 21-ից մինչեւ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում ծնվածները հաճախ խնդիրներ են ունենում ուղեղի անոթների շրջանառության հետ կապված: Նրանց մոտ հաճախ են նկատվում նյարդահոգեբանական խանգարումներ, համի զգացողության խանգարումներ:

 

Հաճախ են լինում նաեւ խնդիրներ` կապված տեսողական ու լսողական օրգանների հետ: Քրոնիկական րինիտը գրեթե հանդիպում է բոլորի մոտ: Նրանք շատ վաղ տարիքից են զրկվում ատամներից: Շատ են հանդիպում դեմքի մաշկի հետ կապված խնդիրներ ու ալերգիաներ տարբեր կոսմետոլոգիական միջոցների հանդեպ:

 

Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ծնվածների մոտ հաճախ են հանդիպում մրսածության հետեւանքով առաջացող հիվանդությունները: Նրանք հակված ավելի շատ հիվանդանալու ֆրոնտիտով, հայմորիտով ու նման հիվանդություններով: Վեներական հիվանդություններն իրենց բարդություններով սպառնում են այս խմբի մարդկանց:

 

Սեռական գեղձերի գործունեության խանգարում եւ այլն: Մայիսի 21-հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ծնվածները հաճախ խնդիրներ են ունենում շնչուղիների հետ կապված` ասթմա, պլեւրիտ եւ այլն:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. dochki-materi.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ