ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են այդ ըմպելիքների արդյունավետությունը` առանձին վերցրած և միասին:
Նրանց հետաքրքրել են ամենաքիչը 5 տարի առաջ ախտորոշված 2-րդ տիպի 4923 դիաբետիկների ցանկացած պատճառից մահվան փաստերը: Հաշվի են առնվել կանոնավոր ֆիզիկական մարզումները, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, քնի տևողությունը, թեյի և սուրճի օգտագործումը: Պարզվել է, որ 607 մասնակիցներ կանաչ թեյ չեն օգտագործել ընդհանրապես, 1143-ը` խմել են օրը մեկ անգամ, 1384-ը` երկու անգամ, իսկ 1784-ը` չորս և ավելի անգամ: 99 մասնակից սուրճ չեն խմել, 1306-ը` խմել են օրը մեկ բաժակից քիչ, 963-ը՝ ամեն օր խմել են մեկ բաժակ, իսկ 1660-ը` 2 և ավելի բաժակ:
Հետազոտման 5 տարիների ընթացքում մահացել են 309 հիվանդ, հիմնականում քաղցկեղից և սիրտ-անոթային հիվանդություններից: Մահվան ամենացածր ցուցանիշները դիտվել են սուրճ և կանաչ թեյ շատ օգտագործողների մոտ:
Արդյունավետությունը բացատրվում է սուրճի և կանաչ թեյի յուրահատուկ կազմով: Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ և հակաբորբոքիչներ: Սուրճը նույնպես պարունակում է մեծ քանակի ակտիվ նյութեր: Բացի այդ, սուրճը դրական է ազդում ինսուլինի արտադրության վրա:
02.12.2020 Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYMd9tIK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ