Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am

Սրտաբանները հայտարարել են սննդային յուղերից ամենաօգտակարը. armeniamedicalcenter.am

Եթե ընդունեք կոկոսի յուղը ամեն օր 4 շաբաթվա ընթացքում, ապա կարող եք քչացնել սրտի հիվանդությունների և ինսուլտի վտանգը. Ասում է Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը: Ինչպես նշում է The Deccan Chronicle-ը, արվել են հետազոտություններ 94 կամավորների հետ 50-75 տարվա ընթացքում: Հետազոտության սկզբում ոչ մեկի մոտ չի եղել սրտաբանական խնդիր կամ դիաբետ:


Կամավորներին բաժանել են 3 խմբի և խնդրել են ընդունել 50 գրամ /մոտ 3 ճաշի գդալ/ կոկոսի յուղ, ձիթայուղ կամ ոչ աղի կարագ ամեն օր 4 շաբաթվա ընթացքում:

Փորձագետները  ցանկացել են պարզել, թե նշված յուղերի օգտագործումն ինչպես է ազդում խոլեսթերինի մակարդակի վրա՞

Պարզվեց, որ կարագ օգտագործող կամավորների մոտ միջինը եղել է ցածր խտության լիպոպրոտեինների ցուցանիշների /վտանգավոր խոլեսթերին/ 10 տոկոս աճ: Ձիթայուղ օգտագործողների մոտ նկատվել է ցածր խտության լիպոպրոտեինների աննշան իջեցում և բարձր խտության լիպոպրոտեինների /օգտակար խոլեսթերին/ մակարդակի 5 տոկոս աճ:

Իսկ ահա, կոկոսի յուղ օգտագործած խմբում բարձր խտության լիպոպրոտեինների կոնցենտրացիան բավականին բարձրացել է՝ միջինը 15 տոկոսով:

Կարագը փաստորեն դրական էֆեկտ չի գրանցել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ